Ժիտոմիրում նշել են Ուկրաինայի հայերի միության 15 ամյակը
Ուկրաինական Ժիտոմիր քաղաքում համաժողովի ժամանակ նշվել է Ուկրաինայի հայերի միության 15 ամյակը: Այս մասին տեղեկացնում է analitikaua.netը:
Ուկրաինայի հայերի միության համաժողովի աշխատանքներին մասնակցել են միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը և այլոք:
Համաժողովի ժամանակ մասնակիցներին է ներկայացվել Ժիտոմիրի հայ համայնքի նոր ղեկավար Սարգիս Մարտիրոսյանը:
Համաժողովի ժամանակ քննարկվել են Ուկրաինայի հայերի միության սպորտային կոմիտեի 2016 թվականի, տարածաշրջանային համայնքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև միության և Հայաստանում ուկրաինական կազմակերպությունների համագործակցության նախապատրաստման հարցերը: