Վեդու մանկապղծության զոհ երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց. մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանն ազատ է արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ձերբակալման 72 ժամը լրանալով՝ Թովմասյանը, ուղիղ ժամը 15:30-ին ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից։

«Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ։ Դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Եթե չկա մեղադրանք, չի կարող լինել խափանման միջոցի հարց։ Վարույթը շարունակվելու է, բայց այս պահին խափանման միջոցի հարց չկա»,- ասել է Մելիքյանը։

Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ երկու հոդվածով է վարույթ հարուցվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն, ենթադրյալ դանակահարության դեպք սեռական ոտնձգություն կատարած անձի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031