
Ստամբուլի օդանավակայանի անվտանգությունը կապահովեն հատուկ ջոկատայիններ

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հսկողություն կիրականացնի հատուկ նշանակության ջոկատը:
Համապատասխան որոշումը երկրի իշխանությունները կայացրել են հունիսի 28-ի ահաբեկչությունից հետո:
Զինվորականները կպահպանեն զբոսաշրջիկների անվտանգությունն ու կհսկեն կարգը, հայտնում է CNN Turk-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում երեք պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով սպանվել էր 45 մարդ, 239 մարդ վիրավորվել էր: