Տիմոշենկոն յոթամյա ազատազրկում է կրում՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր ստորագրելիս իր լիազորությունների չարաշահման համար:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ:
Պլանավորված է նաև, որ Մինյոնը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Դա արգելված չէ որևէ միջազգային նորմերով, դա պաշտպանական զենք է:
ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է անում անել ավելին՝ Սիրիայի հակամարտության կարգավորման համար:
Մասնավորապես, մաքսային ծառայության սպաները Հայաստանի քաղաքացում բեռների մեջ հայտնաբերել են 57.9 գրամ ոսկեղեն:
ԼԳԲՏ-ի հակառակորդները պնդում են, որ Վրաստանն ավանդական և ուղղափառ երկիր է, և որ նրանում տեղ նախատեսված չէ փոքրամասնությունների համար:
Այս մասին հայտարարել է Աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Google ընկերությունը ներկայացրել է Timelapse նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում իմանալ, թե վերջին 28 տարում ինչպես է փոխվել Երկրագնդի տարածաշրջանների պատկերը:
Վերջին երկու տարում գրանցվել է որոշակի առաջընթաց:
Սա պատրիարք Կիրիլի առաջին այցն է Չինաստան:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը:
Իրանցի զինվորականները մշտապես հայտարարում են նոր հրթիռների հաջող փորձարկման մասին:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Բացի այդ, Թուրքիան մտադիր է սեփական պարտքի մարումից հետո ԱՄՀ-ին հատկացնել 5 միլիարդ դոլարի վարկ:
Փհենյանի կարծիքով՝ այդ այցն ուղղված է Կորեական թերակղզում հակամարտության էսկալացիային, այն կմեծացնի թերակղզում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում լարվածությունը:
BBC-ի թղթակից Սթիվ Ռոզնբերգն ընդգծել է, որ Քեմերոնի այս այցը շարքային այց չէ, քանի որ նա հանուն Պուտինի հետ մի քանի ժամյա զրույց ունենալու պետք է հաղթահարի մոտ 2000 մղոն (ավելի քան 3000 կիլոմետր) տարածություն:
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների միջին թոշակը կազմում է 1500 դոլար, որին գումարվում է առնվազն 1200 դոլարի նպաստ:
Թուրքիան այսօր կարող է մոտ 35-40 միլիարդ դոլար ներդնել օդանավակայանի կառուցման մեջ:
«Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործումը նախատեսված է առաջիկա տարիներին:
Ակցիան ուղղված է 2014 թվականին կայանալիք Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Բելառուսին զրկելուն:
ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 7 ցանցահենի նկատմամբ, որոնք հետաքննության տվյալներով՝ կարողացել են շրջանցել բանկային համակարգերի պաշտպանական մեխանիզմները և բանկոմատների միջոցով հափշտակել 45 միլիոն դոլար:
Հակամարտությունը չի կարող հավերժ մնալ սառեցված վիճակում:
Խալաֆովն ընդգծել է, որ կողմերը համաձայնեցրել են բոլոր հարցերը:
Դա Թուրքիայի ներքին խնդիրն է:
Քայսերիի (Կեսարիա) դատախազությունը ստացել է մի նամակ, որում նշված է եղել Բարդուղեմիոսի դեմ մահափորձի ծրագրման մասին:
Ֆյուլեն հավելել է, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած նոր կառավարությունը խոսքով ու գործով հաստատում է իր հետաքրքրությունն այն ուղու նկատմամբ, որը վերջին հաշվով նրան բերելու է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մոտ:
Առաքելության նպատակը քիմիական և կենսաբանական զենքերի հետքերի առկայության հայտնաբերումն է:
Այս մասին հայտնել է Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքի ոստիկանությունը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ՊՆ-ի օպերացիոն փորձարկումների ու գնահատականների բաժնի տնօրեն Մայքլ Գիլմորը: