Բաժիններ՝

«Տեսլա»-ից կատարված գողությունը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ կայանված իր «Տեսլա» մակնիշի մեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավան թաղամասի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031