
Ասադը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է երկրի կառավարության նոր կազմը հաստատելու հրամանը: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Սիրիայի նոր կառավարությունը գլխավորել է երկրի էլեկտրաէներգետիկայի նախկին նախարար Իմադ համիսը, որին ավելի վաղ հանձնարարվել էր նախարարների կաբինետի ձևավորումը:
Հրամանի համաձայն՝ երկրի արտգործնախարարի պարտականությունները կշարունակի կատարել Վալիդ Մուալլեմը, պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը:
Իր պաշտոնը պահպանել է նաև ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը, հայտնում է RIA Novosti-ն:
Տեղեկատվության նոր նախարար է նշանակվել Մուհամմեդ Թարջմանը՝ երկրի պետական հեռահաղորդակցության նախկին նախարարը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Օմրան Ազ-Զոուբիին: