Բաժիններ՝

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն մինի գագաթաժողով կանցկացնեն Վարշավայում. Եվրահանձնաժողով

Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վարշավայում մինի գագաթաժողով կհրավիրեն:

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտեյնը:

Նրա խոսքով՝ հանդիպումը կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:
«Քննարկվելու է ԵՄ-ԱՄՆ համագործակցության մի ամբողջ սպեկտր անվտանգության ոլորտում, ներառյալ՝ պայքարն ահաբեկչության դեմ և միգրացիոն ճգնաժամի կարգավորումը»,- ասել է պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031