Բաժիններ՝

«Երիտասարդ բրիտանացիներին հարկավոր է տալ եվրոպական անձնագրեր». Գերմանիայի փոխկանցլեր

Եվրամիությունում բնակվող Մեծ Բրիտանիայի երիտասարդ քաղաքացիների համար անհրաժեշտ է դյուրացնել կրկնակի քաղաքացիության ստացման հնարավորությունը, կարծում է Գերմանիայի փոխկանցլեր, Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Եկեք դա առաջարկենք այն երիտասարդ բրիտանացիներին, որոնք ապրում են Գերմանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում, որպեսզի նրանք կարողանան մնալ ԵՄ քաղաքացիներ»,- Գաբրիելի խոսքերը մեջբերում է n-tv մեդիաընկերության կայքը:

Ելույթ ունենալով Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շրջանային համագումարում՝ Գաբրիելը կարծիք է հայտնել, որ ԵՄ երկրները պետք է կապեր հաստատեն բրիտանացի երիտասարդության հետ, որոնց մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու դեմ:

«Նրանք բրիտանական էլիտայի սնոբերից ավելի լավ են կողմնորոշվել, երբ խոսքը գնացել է նրանց ապագայի մասին»,- ընդգծել է Գերմանիայի փոխկանցլերը՝ նշելով, որ նրանց նկատմամբ հարկավոր չէ «այրել կամուրջները»:

Միաժամանակ, նա կոչ է արել կոշտ վարքագիծ դրսևորել Բրիտանիայի կառավարության նկատմամբ՝ ԵՄ-ից դուրս գալու բանակցություններ:

«Brexit-ն ինքնին չի վնասի Եվրոպային»,- հայտարարել է նա՝ հանդես գալով ԵՄ-ում բարեփոխումների անցկացման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս