ԱՄՆ դիվանագետները բողոքել են Ռուսաստանում հետապնդումներից
Անցած շաբաթը նշանավորվեց Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փոխադարձ մեղադրանքներով՝ կապված այն վերաբերմունքի հետ, որին ենթարկվում են ամերիկացի դիվանագետները Ռուսաստանում:
Դրա սկիզբը դրեց Washington Post-ի հոդվածագիր Ջոշ Ռոգինի «Ռուսաստանը հետապնդում է ամերիկացի դիվանագետներին ողջ Եվրոպայում» հոդվածը, որը տպագրվել էր երկուշաբթի, հայտում է BBC-ն:
Ռոգինը, ով մայիսի վերջին աշխատանքի էր ընդունվել այդտեղ Bloomberg գործակալությունից, համարվում է ամենատեղեկացված և հայտնի ամերիկացի լրագրողներից մեկը:
Նրա հոդվածն սկսվում է պնդմամբ, թե ռուսական հատուկ ծառայությունները իրականացնում են «ամերիկացի դիվանագետներին, դեսպանությունների աշխատակիցներին ու նրանց հարազատներին Մոսկվայում և մի շարք եվրոպական մայրաքաղաքներում վախեցնելու և նրանց կյանքը թունավորելու արշավ»:
Վերջերս Վաշինգտոնում կայացել էր Ռուսաստանի և Եվրոպայի ամերիկացի դեսպանների խորհրդակցությունը, որոնք նրանք հաղորդել են, որ ռուսական հատուկ ծառայությունները մշտապես տհաճություն են պատճառում դիվանագիտական անձնակազմին:
«Վախեցնելու նրանց մեթոդները ստանդարտ են՝ նրանք հետապնդում են դիվանագետներին կամ նրանց ընտանիքների անդամներին, առանց հրավերի հայտնվում են միջոցառումների ժամանակ կամ վճարում են լրագրողներին այն հոդվածների համար, որոնք ամերիկացիներին ներկայացնում են բացասական լույսի ներքո»:
Ռոգինը գրում է, որ վերջին շրջանում ամերիկացի դիվանագետներին վախեցնելու փորձերը արդեն հասել են կրիմինալ մակարդակի:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, բողոքել է, որ ռուս դիվանագետները «մշտապես ենթարկվում են սադրանքների» և «անթույլատրել միջոցառումների, ներառյալ՝ հոգեբանական ճնշման»:
Ռոգինի հոդվածը մեծ արձագանքներ էր առաջացրել ԱՄՆ-ում, մի շարք ԶԼՄ-ներ այն վերահրատարակել էին: