Սլովակիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ Հունգարիայի հետ
Սլովակիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հարևան Հունգարիայի հետ` Պետեր Մադյարի գլխավորած նոր հունգարական կառավարության օրոք, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ես ուզում եմ բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ։ Մենք ունենք մի ասացվածք. վատ հարևան ունենալը ավելի վատ է, քան տանդ այրվելը։ Ես անձամբ չեմ ճանաչում պարոն Մադյարին, բայց պարտավոր եմ փորձել գտնել նրան մոտենալու միջոց, որպեսզի Հունգարիայի և Սլովակիայի միջև հարաբերությունները լինեն նույն մակարդակի վրա, ինչ [ներկայիս Հունգարիայի վարչապետ Վիկտոր – խմբ.] Օրբանի օրոք։ Մենք կարող ենք միայն շնորհավորել Հունգարիայի ընտրությունների հաղթողին։ Մենք անհամբեր սպասում ենք համագործակցությանը», – ասել է նա լրագրողներին` Մոսկվա ժամանելուց հետո։



