Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 8 հորիզոնականով և այժմ 15-րդն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մեր ընտրանին այժմ ունի 1255.16 միավոր։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
- 1․ Բրազիլիա — 1684.97 միավոր
- 2․ Պորտուգալիա — 1575.32 միավոր
- 3․ Իսպանիա — 1574.39 միավոր
- 4․ Արգենտինա — 1513.38 միավոր
- 5․ Իրան — 1507.71 միավոր
- 6․ Մարոկկո — 1486.53 միավոր
- 7․ Ռուսաստան — 1430.32 միավոր
- 8․ Ղազախստան — 1403.8 միավոր
- 9․ Ուկրաինա — 1400.89 միավոր
- 10․ Ֆրանսիա — 1397.25 միավոր



