
Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 160-ը

Նվազագույնը 165 մարդ է սպանվել երեկ Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ավելի քան 220-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն:
AFP-ն հայտնում է, որ զոհերի թիվն արդեն գերազանցել է 200-ը:
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնական Էլ-Կարադա շրջանում: Ռեստորանի մոտ պայթել է ականապատ մեքենա, երկրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
Փրկարարների խոսքով՝ փլատակների տակ մնացել են ամբողջական ընտանիքներ: Շատերը ստացել են ծանր այրվածքներ:
Իրաքի վարչապետ Հայդեր աբադին եռօրյա սուգ է հայտարարել երկրում:
Հարձակումը ամենամասշտաբայինն է Իրաքում զոհերի թվով այս տարվա ընթացքում: