Ծանոթացեք միլիոնատեր բլոգերի հետ, ով եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում
Մինչ մարդկանց մեծամասնությունը ծախսում են իրենց աշխատանքային շաբաթները աթոռներին նստած և երազում են արձակուրդի մասին, այս միլիոնատեր բլոգերը ճամփորդում է ամբողջ աշխարհում:
32-ամյա իռլանդացի Ջոնի Ուորդը գտնվում է աշխարհի բոլոր երկրներն այցելելու նպատակի իրագործման եզրին: Տվյալ պահին աշխարհի 196 երկրներից նա այցելել է 183-ը:
Ջոնին դարձել է բլոգեր և իր տպավորություններով, լուսանկարնեով և գրառումներով կիսվում է իր ճանապարհորդական One Step 4ward կայքում:
Նա արդեն եղել է Կամբոջայում, Տանզանիայում, Իտալիայում, Արգենտինայում, Մալիում և այլն:
Ճանապարհորդությունների և բլոգի միջոցով Ջոնին վաստակել է ավելի քան 1 միլիոն դոլար, հաղորդում է CNN-ը:
«Եթե ես կարող եմ անել դա, ապա յուրաքանյուրն էլ կարող է: Պարզապես մի փոքր հավատ է պետք»,- ասել է Ուորդը:
Ուորդն իր բլոգը բացել է 2006թ., երբ իր մոտ առաջացել է ճամփորդելու գաղափարը և նա հրաժարվել է Ավստրալիայում վաճառողի իր աշխատանքից: Նա իր առաջին գովազդը բլոգում վաճառել է Եթովպիա ճանապարհորդելու ընթացքում: Սոցիալական տիրույթում նրա հետևողները գնալով շատացան և այսօր նրա ֆեյսբուքյան էջն ունի ավելի քան 84.000 հավանություն:
«Ես լայնացնում եմ իմ կյանքը, առավելագույնին եմ հասցնում փորձառությունս և երբ պառկում եմ քնելու, ինքս ինձ ասում եմ. «Սա հրաշալի շաբաթ էր և մյուսը նույնպես հրաշալի է լինելու»»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը