Արամ Գաբրելյանովի News Media հոլդինգը փակում է Life78 հեռուստաալիքը. ԶԼՄ-ներ
Արամ Գաբրելյանովը՝ News Media հոլդինգի սեփականատերը, փակում է Life78 հեռուստաալիքը, գրում է FlashNord-ը՝ հղում կատարելով Սանկտ Պետերբուրգի մեդիաշուկայի 3 աղբյուրին:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ալիքը ցածր եկամտաբերություն ունի և արդյունավետություն, այն պահելը բացասաբար է ազդում ողջ հոլդինգի գործառնական ցուցանիշների վրա:
Նշվում է, որ ալիքի փոխարեն կազմակերպվելու է դաշնային Life հեռուստաալիքի թղթակցական կետ:
Մեկ այլ աղբուր էլ հայտնել է, թե Life78-ի հեռացումը եթերային հաճախականությունից քիչ հավանական է:
Մինչ այդ, ալիքի ղեկավարությունը հայտարարում է, թե «հեռուստաալիքի փակմման մասին խոսք չկա»:
Life78-ը գործարկվել էր 2015թ. աշնանը 100ТВ հեռուստաալիքի ռեբրենդինգից հետո: Անցած տարվա հոկտեմբերին Գաբրելյանովը փակել էր սանկտպետերբուրգյան 3 թերթեր:
2016թ. սկզբին հայտնի դարձավ, որ նրա հոլդինգը նոր կայք է գործարկելու Buzzfeed-ի նմանությամբ: