Բաժիններ՝

Փրկարարները Միջերկրական ծովից դուրս են բերել EgyptAir-ի կործանված ինքնաթիռի ուղևորների մարմինները

Փրկարարները Միջերկրական ծովից դուրս են բերել EgyptAir-ի կործանված ինքնաթիռի ուղևորների մարմնամասերը, հայտարարել է աղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը:

Հանձնաժողովի տվյալով՝ մարդկանց մարմինները մոտ ժամանակներս կտեղափոխվեն Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք, որտեղ դրանք փոխանցվեն բժշկական փորձագետներին՝ ԴՆԹ-ի փորձաքննության նպատակով:

Ֆրանսիական John Lethbridge նավը կշարունակի որոնումներն ինքնաթիռի կործանման վայրում, որպեսզի համոզվի, որ բոլոր աճյունները դուրս են բերվել ջրից:

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել էր մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա` Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղևորներ և անձնակազմի անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031