Բաժիններ՝

Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված

Թուրքական նավը, որը 11 հազար տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխել Գազայի հատվածի համար, այսօր առավոտյան ժամանել է Իսրայելի Աշդոդ քաղաքի նավահանգիստ:

Թուրք դիվանագետներն ու Իսրայելի փոխարտգործնախարարի մամուլի քարտուղար Օրեն Ռոզենբլատը ներկա են եղել նավահանգստում, երբ «Լեդի Լեյլա» նավը կայանել է նավահանգստում, հայտնում է Anadolu գործակալությունը:

Նավը Գազայի հատված է տեղափոխել 10 հազար խաղալիք և սննդամթերքի 10 հազար փաթեթ՝ Գազայի հատվածի երեխաների համար:

Հիշեցնենք, որ թուրքական օգնության մատակարարումը թույլատրվել է Անկարայի և Երուսաղեմի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031