Սարի թաղում բնակվող օտարերկրյա քաղաքացու տանը մարիխուանա է հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում ախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն էր կատարվել Սարի թաղում բնակվող օտարերկրյա քաղաքացի 28-ամյա տղամարդու տանը։
Հայտնաբերվել են էլեկտրական կշեռք ու տոպրակներ, մեկ փաթեթ՝ լցված 93 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և փայլաթիթեղի ութ փաթեթ՝ ընդհանուր մոտ ութ գրամ նույն զանգվածներով։
Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան պատկանում է իրեն։
Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։



