Լավրովն ու Քերին քննարկել են ԼՂ կարգավորման հարցը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների հաղթահարումը, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխգործակցության հնարավորությունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությանը:
«Քննարկվել են Սիրիայի հակամարտության հաղթահարման ուղիները, ներառյալ ռուս-ամերիկյան համագործակցությունը Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ:
Քննարկվել են նաև հարցեր, որոնք առնչվել են ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերին՝ Սանկտ Պետերբուրգում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների զարգացման ֆոնին»,- ասված է փաստաթղթում: