Բաժիններ՝

Մի քանի օրում Թուրքիան դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը. «Կոմերսանտ»

Դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքից 3 օր անց երկիրը դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը, գրում է «Կոմերսանտը»:

Պարբերականի տեղեկություններով՝ վաճառված ուղեգրերի շուրջ 35 տոկոսը բաժին է ընկնել դարձյալ Ռուսաստանի քաղաքացիների համար վերաբացված հանգստավայրերին:

Տուրօպերատորները հայտարարել են չարտերային ծրագիրը վերականգնելու պատրաստակամության մասին, սակայն դա հնարավոր է միայն «Ռոսավիացիայի» պաշտոնական որոշումից հետո:

Զբոսաշրջային գործակալությունների հիմնական խնդիրը կարող են դառնալ այն ճանապարհորդները, որոնք որոշել են վերաամրագրել իրենց հանգիստը Թուրքիայում՝ այլ ուղղություններից, նշում է թերթը:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն ստեղծված վիճակը սպասելի է համարել: Միաժամանակ, նա նշում է, որ չնայած հարցումների մեծ քանակին, վերաամրագրված տուրերի թիվը նվազագույնը կլինի:
«Հաճախորդները մեծ տուգանքներ կվճարեն, ինչը ձեռնտու չէ»,-պարզաբանել է նա:
Հուլիսի 2-ին Լոմիձեն հայտնել էր, որ Թուրքիա ուղեգրերի պահանջարկը գրեթե տասն անգամ գերազանցում է իրական առաջարկի ծավալը, հայտնում է RIA Novosti-ն: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տուրեր քչերն են ձեռք բերում:

«Մարդիկ դեռ անվտանգության երաշխիքներ չեն ստացել, և տուրփաթեթների գներն էլ կանոնավոր ավիափոխադրումներով դեռ բավական բարձր են»,- նշել է նա:
Հուլիսի 1-ից սկսվել է ՌԴ-ից դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքի մեկնարկը: Նշվում է, որ զբոսաշրջիկների համար կանոնավոր չվերթերով առաջարկը դեպի Թուրքիա ճանապարհորդի վրա միջինը կարժենա 40-50 հազար ռուբլի: Լոմիձեն նկատել է, որ նախկինում 1 անձը 5-աստղանի հյուրանոցում մնալու համար վճարել է 25-30 հազար ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս