«Թուրքիան Ռուսաստանի հետ սկզբունքային խնդիրներ չունի». Չավուշօղլու
Անկարան սկզբունքային խնդիրներ չունի Մոսկվայի և Բրյուսելի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մի կողմում ԵՄ-ն է, մյուս կողմում՝ Ռուսաստանը: Մենք կարող ենք շարունակել ճանապարհը նրանց հետ: Դա հակասություն չէ, այլընտրանք չէ և անգամ՝ մրցակցություն, քանի որ մենք գործում ենք համաձայն մեր հետաքրքրությունների: Թուրքիան սկզբունքային խնդիրներ չունի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ վերջին օրերին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ դիտվում է զգալի ակտիվություն, ինչի շնորհիվ հաջողվել է կարգավորել հարաբերությունները Իսրայելի և Ռուսաստանի հետ:
«Մենք ուղևորվեցինք Բրյուսել, նոր էջ բացեցինք և կարևոր հանդիպում ունեցանք վիզաների չեղյալ հայտարարման հետ կապված: Հետո այցելեցինք Ռուսաստան, որտեղ հանդիպեցինք Ռուսաստանի արտգործնախարարՍերգեյ Լավրովի հետ: Կայացավ շատ օգտակար հանդիպում: Քննարկվել են նպատակներին հասնելու ուղիները, որոնք նախանշվել էին մեր նախագահի բանակցություններից հետո: Դրանից հետո սպասվում է նախարարների և պաշտոնյաների հանդիպում: Մեր նախագահը կհանդիպի Պուտինի հետ»,- հավելել է Չավուշօղլուն: