Բաժիններ՝

«Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների ապագան հուսադրող է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները դրական զարգացում կունենան: Այս մասին նա հայտնել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտին Թուրքերի քաղաքացիներին ուղղված գրավոր ուղերձում, տեղեկացնում է TASS-ը:

«Մենք զարգացնում ենք հարաբերությունները Իսրայելի և Ռուսաստանի հետ: Վերջին շաբաթներին արված դրական փոխադարձ քայլերը մեզ ապագայի հույս են տալիս»,- նշված է Էրդողանի գրասենյակի տարածած ուղերձում:

Նրա խոսքով՝ Թուրքիան հաղթահարում է ճգնաժամերը, որոնք առաջացել են Սիրիայի պատճառով, ահաբեկչության հետևանքով և արհեստական լարվածությամբ և նորից վերականգնում է հարաբերությունները այլ պետությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031