Թրամփի որոշումները ազդարարում են ՆԱՏՕ-ի փլnւզման մասին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի խոսքով՝ Թրամփի որոշումները ազդարարում են ՆԱՏՕ-ի փլուզման մասին։
Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Գերմանիայում իր զորքերի ներկայությունը կրճատելու ԱՄՆ մտադրությունը և «Տոմահավկ» հրթիռներ տեղակայելու որոշման վերանայումը։
Ուկրաինայի վերաբերյալ նա ասել է, որ «այն անհրաժեշտ է որպես Ռուսաստանի դեմ պատնեշ», և եվրոպական տնտեսությունը պետք է համապատասխանի պատերազմական իրավիճակին։



