
Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ ԼՂ-ի կարգավորման հարցում 1 տարում առաջընթաց կգրանցվի

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ 1 տարվա ընթացքում, կհաջողվի «մեռյալ կետից» շարժել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Կցանկանայի հուսալ, որ տեսանելի ապագայում, գուցե մոտակա 1 տարում կարող են նախապատրաստվել ինչ-որ նշանակակից քայլեր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավորման այդ արյունածոր թղթապանակը շարժվի մեռյալ կետից»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ: