Բաժիններ՝

Բաղդադում պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 130-ը

Բաղդադում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի, 160 մարդ վիրավորվել է, հայտնում են «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը և իրաքյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Կարադա շրջանում ականապատ մեքենայի պատճառով:
Ավելի ուշ պայթուցիկ սարք էր գործի դրվել Աշ-Շաաբ շրջանի շուկայում:

Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Պայթյունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ իրաքյան կառավարական ուժերն անցած շաբաթ իրենց վերահսկողության տակ են վերցրել Ֆալուջա քաղաքը:

Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին այսօր այցելել է Բաղդադի կենտրոն և հայտարարել, թե ահաբեկչությունը «ԴԱԻՇ-ի պատասխանն էր Ֆալուջայի ազատագրման գործում իրաքյան բանակի հաջողություններին»: 2_640x421

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս