
Բրիտանիայի UKIP-ի ղեկավար Նայջել Ֆարաջը հրաժարական է ներկայացրել

Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաջը հայտարարարել է հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է BBC-ն:
Ֆարաջը հայտարարել է, որ կատարել է իր առաջ դրված խնդիրը:
«ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակը նշանակում է, որ ես կատարել եմ իմ քաղաքական հավակնությունները»,- նրա խոսքերը մեջբերել է Reutersը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կայացած հանրաքվեի ժամանակ բրիտանացիները ընտրեցին Brexit-ը: ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել էր ընտրողների գրեթե 52 տոկոսը:
Ֆարաջի խոսքով՝ UKIP-ի առաջնորդի դերը հեշտ չէր, սակայն այն արժեր դրան: Նա հավելել է, որ կմնա Եվրախորհրդարանաի պատգամավոր, քանի դեռ բանակցություններ են ընթանում միությունից դուրս գալու վերաբերյալ: