Ռուսաստանը Հաղթանակի շքերթ անցկացնելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի․ Պեսկով
Ռուսաստանը ոչ մեկի թույլտվության կարիք չունի՝ Հաղթանակի շքերթ անցկացնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ։ Հավանաբար դժբախտ է նա, ով փորձում է ծաղրել Հաղթանակի օրը և նման հիմար կատակներ անել։ Դա, երևի, ավելի շատ նրա խնդիրն է», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Զելենսկիի՝ «Մոսկվայում շքերթ անցկացնելու մասին» հրամանը։
«Իսկ մեզ պետք չէ ոչ մեկի թույլտվությունը՝ մեր Հաղթանակի օրով հպարտանալու համար», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։



