Բաժիններ՝

Անկեղծ ասած, ես դրա համար չէի վճարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազար դոլար չէր տա 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ԱՄՆ հավաքականի առաջին խաղի տոմսի համար։ Սպիտակ տան ղեկավարի մեկնաբանությունը մեջբերել է New York Post թերթը։

«Ես չգիտեի այդ թվի մասին։ Իհարկե, կցանկանայի այնտեղ լինել, բայց, անկեղծ ասած, դրա համար չէի վճարի», – ասել է Թրամփը։

Ինչպես հայտնել էր Forbes-ը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից 155 դոլարով վաճառվող տոմսերի արժեքը միջնորդ կայքերում կարող է գերազանցել 1000 դոլարը։ Ամենաթանկ տոմսերի գինը եզրափակչի համար, որոնք ՖԻՖԱ-ն վաճառում է 8680 դոլարով, երրորդ կողմի հարթակներում կարող է հասնել 57 հազար դոլարի։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031