Բելառուսը եւ Ռուսաստանն ընդհանուր պատմությամբ եւ սերտ փոխհարաբերություններով են կապված ամենատարբեր ոլորտներում:
Թայվանի կենտրոնական եւ հարավային մասում առնվազն յոթ մարդ է մահացել տեւական անձրեւների եւ սաստիկ հեղեղումների պատճառով, տուժել է 116 մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տան վարչակազմին արգելել է պաշտոնական հայտարարություն հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան վերաբերյալ:
Չինաստանում այս տարվա ամռանը թայֆունների եւ հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումներից վնասը գնահատվում է 25,9 մլրդ յուան կամ 3,8 մլրդ դոլար:
Իրանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարություններն ընդլայնված ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան:
Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ջեքսոնվիլի (Ֆլորիդայի նահանգ) Jacksonville Landing շուկայական-ժամանցային համալիրի տարածքում օգոստոսի 26-ին հրաձգություն սարքած մարդն սպանել է երկու եւ վիրավորել ինը հուգու:
Օգոստոսի 27-ին ուժի մեջ են մտել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք կապված են մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը ՌԴ-ին մեղսագրվող մասնակցության հետ:
Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին, որն օգոստոսի 25-ին վախճանվել է կյանքի 82-րդ տարում, հողին կահանձնեն սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել է 1958 թվականին:
Հնդկաստանի բնակչությունն աճում է աշխարհում ամենաարագ տեմպերով:
Օգոստոսի 26-ի լույս գիշերը Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասել, զոհերի թիվը՝ 2-ի:
Շաբաթ օրը Ստամբուլի Գալաթասարա շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի և ստամբուլահայ լրագրող Արաթ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու հանդեպ (լուսանկարում):
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը, ով պայքարում է քաղցկեղի դեմ ավելի քան 2 տարի, մահացել է 81 տարեկան հասակում:
Չինաստանում Համաշխարհային ցանցի օգտատերերի թիվը հասել է 802 միլիոնի. միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում այն ավելացել է 3,8 տոկոսով կամ 29,68 միլիոնով:
«Այցի կոնկրետ արդյունքներ չեմ տեսնում, ընդամենն այդ այցը բավարարում է տեղի ղեկավարների հավակնությունները, որ կանցլերն է եկել, դա ոչ ամեն օր է տեղի ունենում»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ չին-ամերիկյան առեւտրային բանակցություններում լավ արդյունք արձանագրելու համար հարկավոր է, որ քաղաքական գործիչներն աշխատեն «հանգիստ եւ անկեղծորեն»։
Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարձակման է ենթարկվել
Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։
Անդրադառնալով նրան, որ Մերկելի Վրաստան այցի արդյունքներով 250 մլն եվրոյի պայմանագիր է ստորագրվել, իսկ Հայաստանում դեռ նոր օրակարգ պետք է մշակվի, Ս.Գրիգորյանը նշեց, որ Փաշինյանի կառավարությունը, պարզ է, չէր հասցնի ծրագրեր մշակել, բայց պետք է հասնել նրան, որ շատ կոնկրետ ծրագրեր իրականացվեն և՛ ԵՄ-ի, և՛ Գերմանիայի հետ։
Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումներից էր Կասպիական ավազանի կարգավիճակի շուրջ համաձայնագրի կնքումը: 5 ծովափնյա երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենիստանն ու Ղազախստանը, ավելի քան 20 տարի բանակցում են ավազանի կարգավիճակի շուրջ: Խնդրին անդրադառնում են փորձագետները:
Երեք ռուս լեռնագնաց վնասվածքներ է ստացել, երբ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Տաջիկստանում:
Ֆրանսիայի Կալե քաղաքի քաղաքային խորհուրդը չեղարկել է վեգանների փառատոնը, որը պետք է կայանար սեպտեմբեր ամսին:
Ըստ որոշ վերլուծաբանների՝ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի կողմից 2016 թվականի նախագահական ընտրարշավն անօրինական եղանակով ֆինանսավորելու, և Թրամփի հետ սեռական հարաբերություններ ունեցած երկու կանանց լռեցնելու գումար վճարելու փաստը բավարար հիմքեր են ստեղծել Թրամփին անվստասհության քվե հայտնելու համար։
Տասնյակ հազարավոր ռոհինջա փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել Մյանմարում մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների տարելիցի առթիվ:
Պերուն նոր մուտքի պահանջներ է սահմանել՝ վերահսկելու վենեսուելացի փախստականների թիվը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուժգին փոթորկի հետևանքով Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: