Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։
Բելառուսի Հանրապետությունում լաբորատոր հետազոտությունով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով բուժաշխատողների վարակվելու 301 դեպք։
«Թուրքիան այսօր պատրաստ չէ իրական քաղաքական երկխոսության Հայաստանի հետ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Էրդողանի հայտնած աջակցությանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի:
Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով:
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 հազարը։
Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի։
Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում գտնվող ևս 149 պացիենտ բուժվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունից։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։
Հարցվածների 29 տոկոսը ճիշտ է գտնում այդ ժամկետից հետո սահմանափակումները հանելը: Միայն 5 տոկոսն է համարում, որ սահմանափակումները պետք է հանվեն ավելի վաղ:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփումներ ունեցած մարդկանց մեկուսացնում են երկրի հարավային շրջաններ, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 622 հազար 49-ի:
Իրանում կորոնավիրուսով վարակվածության ապրիլի 10-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.972-ով՝ ընդհանուրը կազմելով 68 հազար 192:
Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ:
Տաջիկստանի իշխանությունները սահմանել են ժամանակավոր արգելք օտարերկարցիների ելքի ու մուտքի համար՝ նպատակ ունենալով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը:
Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը և COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետևելով հետևյալ քայլերին.
Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ԱՄՆ-ում կատարվել է 2 միլիոնից ավելի թեստավորում:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1786-ով:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում։ Ես հայացք եմ նետում դեպի անցյալ` վերհիշելու այն պատմական ճգնաժամային պահերը, որոնց միջով անցել եմ։ Առաջին նման իրավիճակը, որի առաջացրած ցնցումների ժամանակներում ապրել եմ, եղել է Քենեդիի սպանությունը` 1963թ.-ին։ Նախագահ Քենեդին նոր և հույսով լի ժամանակաշրջանի սկիզբ դնող թարմ խոսք էր համարվում։ Նրա մահը տեսնելով` աշխարհը մի պահ կանգ առավ և սգաց նրա մահը։
ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք:
Թաիլանդի 77 նահանգներից 15-ում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումներ ենդրվել, փակվել են ելքերը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի:
«Թուրքիային ուղղված պատասխանը պետք է լինի համարժեք՝ համապատասխան խողովակի միջոցով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի առաջարկին՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
«Միջազգային հարաբերություններն այնպիսի բարձիթողի վիճակում չեն, որպեսզի անտեսվի հակամարտության գոտում տեղի ունեցողը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանում շրջանառվող կարծիքներին ու ակնարկներին, թե ԼՂ հակամարտության գոտում ռազմական խնդիրներ լուծելու համար հարմար իրավիճակ է ստեղծվել աշխարհում և տարածաշրջանում։
«Ինքս պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց կարծիքով՝ այս վիրուսը ոչ թե արհեստածին է, այլ՝ բնական: Այլ բան է, որ սա կարող է հրահրված լինել մարդկային որոշակի գործունեության հետևանքով, այսինքն՝ մարդու և կենդանու շփումն այսօր այնքան է մոտեցել, որ կարող են լինել տարբեր վիրուսներ: Հետևաբար՝ պատերազմ ասելով՝ կարող ենք ընկալել ոչ թե ինչ-որ մեկի կողմից հրահրվող, իրականացվող, այլ ստեղծված իրավիճակը, որը պարբերաբար եղել է միջնադարում, հին աշխարհում»:
«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։