Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը «Սպուտնիկ V»-ն համարել է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն համարում են անվտանգ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

«Մենք ռուսաստանյան պատվաստանյութը համարում ենք արդյունավետ եւ անվտանգ»,-հայտարարել է Միցոտակիսը՝ ելույթ ունենալով առցանց հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր Financial Times հրատարակության կողմից: Վարչապետը նշել է զբոսաշրջության նշանակությունը երկկողմ հարաբերությունների համար: «Ռուսաստանը շատ կարեւոր շուկա է Հունաստանի տուրիստական ճյողի համար»,-հայտարարել է նա: Ավելի վաղ «Та Неа» թերթը հաղորդել էր, որ Հունաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրել, քննարկվում են Moderna-ն եւ «Սպուտնիկ V»-ն:

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել 3,2 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 64 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս՝ պատվաստում ստացած 3,8 միլիոն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքներով. դա ավելի բարձր ցուցանիշ է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել են The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%): Այդ մասին ավելի վաղ հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս