Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի հետ համաձայնագիր է ստորագրել երկրին 45 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնություն (AMF) ցուցաբերելու վերաբերյալ՝ նրա արտաքին պահանջմունքների մի մասը բավարարելու եւ երկրում տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար:
Եվրամիությունում կարծում են, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ գլոբալ եւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման դեպքում բանակցությունների միջնորդը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, կարող է հավակնել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։
Պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան պաշտպանական գործարանում, զոհվել է առնվազն երեք մարդ:
Ամստերդամի Կենտրոնական կայարանում երկու մարդէ վիրավորվել դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով:
Եվրամիությունը (ԵՄ) սահմանափակիչ սակագներով կպատասխանի ԱՄՆ-ին, եթե վերջինս Եվրոպայից ավտոմոբիլների ներկրման մաքսեր սահմանի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:
«Նախնական պայմանավորվածությունն արդեն պաշտոնական»:
Անկարան ակնկալում է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին օգոստոսի 31-ին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի իր հրթիռային ծրագրի շուրջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում 64-րդ տարեդարձն է այսօր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները սեպտեմբերին կարող են քննարկել Սիրիա փախստականների վերադառնալու հետ կապված հարցերը:
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի հյուրանոցներից մեկում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Էնվեր Սադըքովը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա հանցավոր խմբավորման պարագլուխ է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանել չինական ապրանքների համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայի տարածքում:
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորությանը կգա նրա 106-ամյա մայրը՝ Ռոբերտան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր վարչակազմի գործողությունները կրախի կմատնեն Իրանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը:
Թուքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վերջին օրերին թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով երկրում ստեղծված ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ 9 հարց է հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ։ Նա 1մլն թուրքական լիրայի փոխհատուցում է պահանջել Թուրքիայից՝ շուրջ 1 տարի անօրինական կերպով կալանքի տակ պահվելու համար։
Ձյան պատճառով մի քանի ժամով փակվել են հայտնի հանգստավայրերից տանող ավտոճանապարհները:
2015թ. Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Եվրամիությունը (ԵՄ) պետք է լավ նախապատրաստված լինի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջը իրադրության զարգացման բոլոր տարբերակներին, այդ թվում՝ հետագա համագործակցության պայմանների շուրջը բանակցությունների ձախողմանը:
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի:
Սիրիական Իդլիբում կենտրոնացված է «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների մոտավորապես 10 հազար զինյալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկաս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ ամերիկյան կողմը մերժել է Հայաստանի առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպելու համար: