Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ վերջին օրերին ակտիվացած քննարկումները հասան նաև հայ-ռուսական բարձրաստիճան շփումների օրակարգ։ Ինչպես հայտնի է, մի քանի հետաքրքրական տեղեկություններ հայտնվեցին շրջանառության մեջ մամուլում վերջին շաբաթների ընթացքում։ Համաշխարհային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի գնի էական նվազման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են հայ-ռուսական գազային բանակցությունները փոխադրել հայանպաստ հուն։
Իտալիայում համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է ավելի քան 16.500 մարդ: Ու թեև այսօր արդեն նշում են վարակվածության դեպքերի նվազման մասին, սակայն եվրոպական այս երկիրը շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թվով առաջին տեղում է:
168․am-ի հետ զրույցում բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասաց, որ, ինչպես մի շարք այլ հարցերում, այս հարցում ևս Բելառուսի նախագահն արտառոց մոտեցում է ցուցաբերում՝ փորձելով չենթարկվել այս վիրուսի առաջացրած համաշխարհային միտումներին, իսկ հետո՝ հետևանքներին։
Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, աշխարհում շուրջ 6 մլն բուժքրոջ և բուժեղբոր պակաս կա։
ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել:
Չինաստանն ընդլայնում է սահմանային վերահսկողության միջոցառումները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի:
Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել:
«Որևէ երկիր պատրաստ չէր այս վիրուսին և դրա հետևանքների կանխարգելմանը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում, Վրաստանում և Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 288 հազար 080-ի:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է: Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը:
Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում:
Նյու Յորքում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցուցանիշի փոքր-ինչ նվազեցում է նկատվում: Դա հույս է տալիս ասելու, որ, կարծես, վարակի տարածումը սկսում է դանդաղել:
Եվրամիությունը պետք է մտցնի նոր հարկել բյուջեն լցնելու, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի 49 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք, այդ թվում` 30 երեխայի մոտ:
Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից:
ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուռումչի քաղաքային շրջանից 143 կիլոմետր արևելք ընկած շրջանում գրանցվել է 6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին մտցնել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը:
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով:
Նյու Յորքի Բրուքլինի բժշկական կենտրոնում բժիշկներն ու անձնակազմը բժշկական խալաթների փոխարեն ստիպված կլինեն կրել անձրևանոցներ և աղբի պարկեր:
Իրանում հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսից բուժված 100 և 106 տարեկան պացիենտներ:
Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր հայրենակիցներին առավել որակյալ օգնություն ցուցաբերելու խնդրանքով: