
Սպիտակ տունը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը

ԱՄՆ նախագահի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը՝ մեկնաբանելով դաշինքին Ուկրաինայի միանալու հնարավորությունը:
«Բայդենի վարչակազմը հավատարիմ է այն սկզբունքին, որպեսզի ՆԱՏՕ-ի դռները բաց մնան ցանկացողների համար, երբ նրանք կիրականացնեն անդամակցության պարտավորություններն ու իրենց ավանդը կներդնեն եվրոատլանտյան անվտանգության ջանքերում»,- ասել է Ժան-Պիերը:
Նա դրական պատասխան է տվել լրագրողի այն հարցին՝ նշանակում է արդյոք դա, որ ԱՄՆ պաշտպանում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունները: