Բաժիններ՝

ՄիԳ-31-ը ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռին ուղեկցել է Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահների կազմից ՄիԳ-31 կործանիչը մայիսի 6-ին օդ է բարձրացել ՌԴ-ի պետական սահմանների խախտում թույլ չտալու եւ Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռին ուղեկցելու համար: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:

Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններից օտարերկրյա ռազմական ինքնաթիռի շրջադարձումից հետո ռուսաստանյան կործանիչը բարեհաջող վերադարձել է բազավորման օդակայան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում թույլ չի տրվել, նշվում է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսաստանյան կործանիչի թռիչքը կատարվել է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31