Մոսկվայի և Վաշինգտոնի ապագա հարաբերությունների ձևաչափի հետ կապված որոշումը մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ամերիկյան Dow Jones արդյունաբերական ինդեքսը մայիսի 5-ին ռեկորդային նշագծի է հասել ԱՄՆ-ում կայացած ֆոնդային սակարկությունները փակվելիս։
ԱՄՆ նախագահի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների համար:
«Եթե մենք նորմալ հասարակություն ենք, միևնույն է, ինչքան ուզում են՝ թող վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է՝ պետք է գնալ ու նրանց չքվեարկել։ Հասարակությունն այս անգամ չպետք է գնա փրկչի հետևից, մարդիկ մտածում են՝ մի թագավոր լինի, գա հարցերը լուծի. ընտրության գնացին փրկիչ գտնելու հույսով, իշխանության բերեցին հիմար, անխելք, անտաղանդ մեկին, որն իր պատկերացումները փաթաթեց ամբողջ ժողովրդին, ու քանի որ օրենքով էլ միանձնյա ամեն ինչ կարող է անել, արեց, հետևաբար՝ պետք է լրջանալ, չփնտրել փրկիչ ու պետությունը կառուցել գլխից՝ Սահմանադրությունից»,- ասաց նա։
Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
Սիրիայի իշխանությունները Ռուսաստանի զինվորականների աջակցությամբ ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնում են իրականացնում 345 բնակավայրերում. 2018 թվականին Ռուսաստանի միջգերատեսչական կոորդինացիոն շտաբի աշխատանքն սկսելվուց ի վեր վերականգնվել է շուրջ հազար ուսումնական հաստատություն եւ ավելի քան 250 հիվանդանոց:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն համարում են անվտանգ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները
Հնդկաստանում բժիշկներն անցած 24 ժամում հայտաբերել են կորոնավիրուսով ախտահարման 412 262 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 21 077 410-ի:
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ թագավորության ռազմածովային ուժերի պահականավերը, որոնք մայիսի 5-ին ուղարկվել էին Ջերսի կղզու մոտ՝ Լոնդոնի եւ Փարիզի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, կմնան Լա Մանշում:
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձևաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թևակոխում:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այսօր ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին Զանգեզուրի միջանցք պարտադրելու սպառնալիքներին:
Մայիսի 6-ին Հունաստանում բողոքի ակցիաներ և գործադուլներ են անցկացվում աշխատանքային օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների դեմ: Այդ մասին հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները։
Առնվազն հինգ ոստիկան է զոհվել Աֆղանստանի արևելքի Լոհարի նահանգում արգելադետքի վրա հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուրի։
Եվրամիության 27 երկրների պաշտպանության նախարարները մայիսի 6-ի նիստում կքննարկեն ռազմական շարժունակության բարելավման նախագծին Միության կազմի մեջ չմտնող երեկրների անդամակցման հարցը
«Պետք չէ ներկայումս քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավականին բարդ»,- այս մասին այսօր Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ հարցին:
Ղրղզստանում անշարժ գույքի ավելի քան 200 օբյեկտ է ավերվել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը մայիսի 6-ին հաղորդել են Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։
«Հայ-ռուսական հարաբերությունները կարևոր գործոն է խաղաղության և կայունության համար Հարավային Կովկասում»,- այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին:
ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի անցկացման համար հնարավոր վայրերի թվում նշում են Ռեյկյավիկը, Պրահան, Լյուբլյանան և Բաքուն: Այդ մասին հաղորդել է Politico-ն:
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդրանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւսը։
Այս տարի թվով հինգերորդ ավազամրրիկը մայիսի 5-ի ցերեկը հասել է Պեկին, օդում սաստիկ զգալի են փոշին ու ավազը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Միացյալ Նահանգները կցանկանար ավելի կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահների կազմից ՄիԳ-31 կործանիչը մայիսի 6-ին օդ է բարձրացել ՌԴ-ի պետական սահմանների խախտում թույլ չտալու եւ Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռին ուղեկցելու համար:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, շտապում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հաղթանակի շնորհիվ Ալիևն ամրապնդել է իր դիրքերը, իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, ուստի պայմանավորված ներքաղաքական զարգացումներով, հայկական կողմը տեխնիկական պաուզա է վերցրել, քանի որ ներքաղաքական անորոշ իրավիճակը չի կարող որևէ ազդեցություն չունենալ եռակողմ աշխատանքի վրա, ու հատկապես ապաշրջափակման շուրջ բանակցությունները դանդաղել են, ըստ էության, շարունակվում են զրոյական արդյունավետությամբ»,- ասաց նա:
Հնդկաստանում COVID-19-ի տարածման երրորդ ալիքն անխուսափելիորեն կսկսվի երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի շրջանառության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետի գլխավոր գիտական խորհրդական Վիջայ Ռագհավանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 155 մլն 232 հազար 41 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 244 հազար 928-ից: Ապաքինվել է ավելի քան 132 միլիոն 657 հազար մարդ:
Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: