
Հունաստանում գործադուլներ են սկսվել աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ

Մայիսի 6-ին Հունաստանում բողոքի ակցիաներ և գործադուլներ են անցկացվում աշխատանքային օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների դեմ: Այդ մասին հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները։
Բողոքի ակցիաները պլանավորվել են ոչ միայն Աթենքում, այլև երկրի մյուս խոշոր քաղաքներում: Բացի այդ, աշխատողների արհմիությունները որոշել են սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը երկրի մայրաքաղաքում: Մի շարք ավիաչվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են ավելի ուշ ժամկետներ: Գործադուլը նաև վերաբերել է լաստանավերի աշխատանքին: Բողոքի մասնակիցները դժգոհ են աշխատանքային օրեենսդրության պլանավորվող բարեփոխումից:
Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հեռավար աշխատանքի կանոններին: Աշխատողների արհմիություններն այն կարծիքին են, որ բարեփոխումը վատթարացնում է իրենց վիճակը և աշխատանքի պայմանները: Կառավարության ներկայացուցիչ Արիստոտելիա Պելոնին նախօրյակին հայտարարել է, որ բարեփոխումը «կնորացնի օրենսդրությունն ընթացիկ դարի իրողություններին համապատասխան և աշխատակիցների այսօրվա պահանջներին համապատասխան», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: