
ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր

Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
«Մենք պետք է լավ պատրաստված լինենք»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները ներկայացնելիս:
Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը եղել է միջոցառման օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բորելը, խոսքը գնում է 5 հազար մարդուց բաղկացած խմբավորման մասին: Նրանք կապահովվեն անհրաժեշտ միջոցներով՝ այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով:
Առաջարկը սատարում են Եվրամիության 14 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան: