Բաժիններ՝

ԵՄ-ն կքննարկի ԱՄՆ-ի, Կանադայի և Նորվեգիայի ներգրավման հարցը ռազմական շարժունակության նախագծին

Եվրամիության 27 երկրների պաշտպանության նախարարները մայիսի 6-ի նիստում կքննարկեն ռազմական շարժունակության բարելավման նախագծին Միության կազմի մեջ չմտնող երեկրների անդամակցման հարցը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Աննեգրետ Քրամպ Կարենբաուերը ԵՄ-ի երկրների՝ իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը Բրյուսել ժամանելուց հետո։

«Մենք որակական ցատկ կկատարենք այն հարցում, ինչը վերաբերում է ռազմական շարժունակությանը, և հոգ կտանենք, որ Եվրոպայում զորքերը կարողանան տեղաշարժվել՝ չնայած սահմաններին»,- ամել է նա: «Դա շատ կերևոր թեմա է ոչ միայն Եվրամիության, այլև ՆԱՏՕ-ի համար: Մենք առաջին անգամ ենք տեսնում այն պետությունների մասնակցությունը, որոնք չեն մտնում ԵՄ-ի կամի մեջ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Նորվեգիան և Կանադան, PESCO եվրոպական նախագծին (Անվտանգության և պաշտպանության ոլորտում մշտական կառուցավորված համագործակցության ռազմական ծրագիր – ծանոթ. խմբ.)»,- կարծում է Քրամպ Կարենբաուերը: «Ամենից առաջ Գերմանիայի համար դա առանձնահատուկ հանգամանք է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ԳԴՀ-ն դեռ ԵՄ-ում իր նախագահության շրջանում ակտիվ ջանքեր է գործադրել, որպեսզի դա հնարավոր լինի:

«Մենք դրանում տեսնում ենք ևս մեկ մեծ քայլ անդրատլանտյան կապերի և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ամրապնդման գործում»,- ասել է Քրամպ Կարենբաուերը: Ռազմական շարժունակության ծրագիրը կոչված է պարզեցնելու ընթացակարգերը Եվրոպայի երկրների միջև զորքերի տեղափոխման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս