
Ջոնսոնը հավաստել է, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերը կմնան Ջերսիի ափերի մոտ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ թագավորության ռազմածովային ուժերի պահականավերը, որոնք մայիսի 5-ին ուղարկվել էին Ջերսի կղզու մոտ՝ Լոնդոնի եւ Փարիզի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, կմնան Լա Մանշում: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը մայիսի 6-ին տարածել է վարչապետի դիվանատունը՝ Ջերսիի գլխավոր նախարար Լը Ֆոնդրեի հետ կայացած բանակցություններից հետո:
«Վարչապետը վերստին անվերապահ աջակցություն է հայտնել Ջերսիին եւ հավաստել, որ Թագավորության ռազմածովային ուժերի երկու պահականավեր կմնան արեւմտյան շրջանում՝ որպես նախազգուշական միջոց՝ իրադրության զարգացմանը հետեւելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 6-ին ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը AFP-ին հայտարարել է, որ «բրիտանական զորախաղերը Ջերսիի մոտ» չկարողացան տպավորություն գործել Փարիզի վրա, որն առարկում է կղզու շրջանում ձկան որս կատարելու՝ ֆրանսիական նավերի իրավունքի սահմանափակման դեմ, կղզի, որը Մեծ Բրիտանիայի թագապատկան տարածքն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը