
Աֆղանստանում հինգ ոստիկան է զոհվել զինյալների գրոհի հետևանքով

Առնվազն հինգ ոստիկան է զոհվել Աֆղանստանի արևելքի Լոհարի նահանգում արգելադետքի վրա հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուրի։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը կատարել են «Թալիբան» արմական շարժման զինյալները: Գրոհը տեղի է ունեցել նահանգի Պուլի Ալամ քաղաքի կենտրոնի մերձակայքում:
«Թալիբան»-ը դեռ մեկնաբանություններ չի տվել այդ միջադեպի վերաբերյալ:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության և «Թալիբան»-ի միջև մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: