«Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ»՝ Gallup International Association-ի օգոստոսյան հետազոտության այս հարցին ի պատասխան՝ մեր հայրենակիցների 62 տոկոսը նշել է «այո» տարբերակը, 18 տոկոսը՝ «ոչ»։
Հարցվածների շուրջ 60 տոկոսը բացասական է վերաբերվում Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելուն
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է «TriPPvs ՏՏռաս» խորագրով օգոստոսյան հարցումները, որում ՀՀ արտաքին քաղաքական վերջին ակտիվության կողքին նաև դրանց փոխկապակցված ներքաղաքական իրողություններն են տեղ գտել։
Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։
Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է։ Այս տրամաբանության մեջ ստացվում է, որ Հայաստանը եղբայրական հարաբերություններ է պահպանում մի երկրի հետ, որն իր դեմ վարում է պատերազմի ամենաբարդ ձևերից մեկը՝ հիբրիդայինը:
Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն ժամանեց Երևան
Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանան իրենց սխալների մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է։
«Եթե իրենց նավթն ու գազը չվաճառվի, կարծում եմ՝ կընկալեն: Երբ Կասպից ծովում հայտնվի ՆԱՏՕ-ի ռազմաբազա, կընկալեն: Դժվար է պատկերացնել, որ նույնիսկ դրանից հետո չընկալեն: Այդ հեռանկարից խուսափելու հնարավորությունները շատ չեն, բայց կարծում եմ՝ պետք է վերադառնալ այն բանաձևին, որը կար մինչև խայտառակ 44-օրյա պատերազմը: Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ իրենք կհայտնվեն մի իրավիճակում, երբ Ադրբեջանն այդքան լկտի կվարվի իրենց հետ»:
«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատարանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը:
«44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունն անխուսափելիություն չէր, Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր. մենք պետք է էն գլխից պարտվեինք։ Ինձ այս հարցում ոչ ոք չի կարող հակառակը համոզել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:
«Մենք դատական գործընթացներից չենք հրաժարվելու, բայց որպեսզի ճշմարտությունը դատարանում հաղթի, պետք է, որ այս վախի ու «ծածկադմբոցի» մթնոլորտը չլինի։ Տեսեք, այսօր 2 սրբազաններ բանտարկված են, մեզ համար ո՞ր հարցն է կարևոր, թատրոնի՞, թե՞ սրբազանների, իհարկե, սրբազանների հարցը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել, որտեղ փորձել է բացել վաշինգտոնյան պայմանավորվածությունների մանրամասները, որոնք իրանական կողմին հասանելի են դարձել կամ ներկայացվել է ՀՀ իշխանությունների կողմից։
«Մենք միանգամից տեսանք, որ Ադրբեջանը սկսեց Ստեփանակերտում եռակի արագությամբ քանդել հայկական հուշարձանները, արտգործնախարարության շենքը և այլն,- մանրամասնեց նա, ապա անդրադառնալով հարցին, թե ՄԽ լուծարումից հետո ի՞նչ միջազգային մեխանիզմներ կան արցախահայերի հավաքական վերադարձն ապահովելու համար, նկատեց,- Կան միջազգային վեճեր, որոնք սակայն ևս Փաշինյանը փորձում է հետ կանչել Ալիևի ճնշմամբ»։
Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Տեղի կունենան նաև քննարկումներ բարձրացված հարցերի ու թեմաների շուրջ։
ՀՀ կառավարության որոշմամբ` 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես Փրկարարի օր:
Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀ արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի դատալսումները:
«Ռիսկը շատ մեծ է, որն առաջին հերթին վերաբերում է նրանց կյանքի անվտանգությանը, որովհետև կալանավայրերում կալանավորների վրա ազդելու բազմաթիվ տեսանելի և ոչ տեսանելի եղանակներ կան։ Մեկ գործ ունեմ, որն Ուկրաինայի դեմ շահել եմ, որտեղ կալանավորին սնդիկով թունավորել էին, նա շատ լուրջ հիվանդություններով է հիվանդացել։ Նաև՝ անձանց իրենց պաշտպանությանը նախապատրաստելու իրավունքն է, որը նման պայմաններում ռեալ չէ»,- ընդգծեց Արա Ղազարյանը։
Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, սպասվում է, որ տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ։
Այ սրա համար էլ Նիկոլի տարած ճամփեքով միշտ աղետի մեջ ենք հայտնվել:
Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա:
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմաբան Սերգեյ Պանտելեևն է։
«Մեզ մոտ նման մասնագիտություն չկա, մեզ մոտ որևէ բուհ նման մասնագետ չի պատրաստում, նման մասնագետներ ստեղծում է շուկան։ Օրենքի նախագծի վերաբերլալ, որն իրեն բերել էին, մենք շատ նկատառումներ ունեինք, տվեցինք տարբեր հուշումներ, նախ, որ այն գրելուց ճիշտ կլիներ՝ մեզ հետ էլ աշխատեին, որովհետև մենք ենք աշխատում։ Օրենքի անունը դրել են «ռիելթորի մասին» օրենք, բայց այն ռիելթորի մասին չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Հարությունովը։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի հավատում, թե վաշինգտոնյան գործընթացները կբերեն խաղաղության:
«Փաշինյանը բողոքեց, որովհետև Ալիևը խախտեց նրա նախընտրական անդորրը։ Այստեղ խնդիրը տերմինները չեն, այլ այդ տերմինների բովանդակությունը, որոնց, ի դեպ, Փաշինյանը չանդրադարձավ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն Էրդողանի այս դիրքորոշումը բնական է համարում՝ նկատելով, որ այս ճանապարհն առաջին հերթին պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Թուրանը կազմելու համար, ապա նաև՝ Արևմուտքին՝ սեփական նկրտումների համատեքստում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Պատերազմից 5 տարի անց ինչ կարող ենք արձանագրել և ինչ էր պետք արձանագրել՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ: