ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանում է։ Նրա գալու առիթով այս պահին բողոքի ակցիա է ընթանում Բաղրամյան պողոտայում՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։
«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց գիտենք՝ մենք ով ենք։ Եվ Վենսը, Պողոսը, Պետրոսը, երբ գան մեր երկիր, պետք է իմանան, որ այս երկրի դժբախտությունն է, որ իրեն դիմավորում է Նիկոլը և Վահագն Խաչատուրյանը։ Դրանք հայերը չեն, նրանք չեն իսկական հայերը՝ ո՛չ Փաշինյանն է այդ հայը, ո՛չ էլ Խաչատուրյանը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում՝ Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմ Դեյվիդ Վենսի հայաստանյան այցին։
#ՀԻՄԱ. ՋԵՅ ԴԻ ՎԵՆՍԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Բարձրավան գյուղի նախկին վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը շատ հարաբերական է՝ այսօր խաղաղ է, վաղը կարող է սահմանին Ադրբեջանը կրակել։
Միացյալ Նահանգները փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում վստահեցնելու է Բաքվին, որ Ադրբեջանի կողմից է, ապահովելու է, որ ԹՐԻՓՓ-ի ծրագիրն առաջ գնա, և ամերիկացիներն օգնելու են Ադրբեջանին Իրանում վարչակարգի փոփոխության դեպքում։ Այս մասին ամերիկացի լրագրող Ջոան Լիսոսկիին տված հարցազրույցում՝ հրապարակված ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանքըզըի OSMANQIZI TV յութուբյան ալիքում, ասել է ամերիկացի վերլուծաբան, հայտնի «Գոբլի պլանի» հեղինակ Փոլ Գոբլը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցի մասին։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) գործով որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին՝ այն տեղադրելով դատական իշխանության պաշտոնական կայքում:
«Մեֆիստո» — Օսկարակիր ֆիլմ արվեստի և իշխանության լուռ գործարքի մասին։ Բոլոր զուգադիպությունները պատահական չեն:
Անցած տարվա սկզբին, երբ Վրաստանը խոչընդոտներ ստեղծեց հայկական կոնյակ արտահանողների համար, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով տվյալներ էր հրապարակում այն մասին, թե կոնյակով բարձած քանի մեքենա է հատել Վերին Լարսի անցակետը։ Փորձում էր տպավորություն ստեղծել, թե հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները լուծել են։ Բայց ոչ մի խնդիր էլ չէին լուծել։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանն է։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի Մագան:
TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր:
Կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը 168TV-ի «Զենիթ/Zenith» հաղորդաշարում ներկայացնում է ամերկա-իսրայելական և իրանական հակամարտության շահերը և աշխարհաքաղաքական հեռահար գլխավոր նպատակները:
Սիրո, ընտանեկան հարաբերությունների և հաճախակի հանդիպող ամուսնալուծությունների մասին 168TV-ն զրուցել է «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն, հոգեբան, հոգեթերապևտ Էլոննա Ավետյանի հետ։
«2018 թվականին «Եհովայի վկաներին», «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման մասնակիցներին կազմակերպեցին, հանեցին փողոց ու սրան բերեցին իշխանության, որը նրանց պետք է։ Իզուր չէ, էլի, որ ասում են՝ քաղաքականությունը պոռնկության քույրն է»,- նշեց Արթուր Սահակյանը։
«Զանգեզուրի միջանցքի» և TRIPP-ի աշխարհագրությունը նույնն է, որովհետև գտնվում են նույն տարածքում: TRIPP-ով ադրբեջանցիներն անցնելու են անխոչընդոտ, ինչն իրենց ուզածն է, կապվելու են թյուրքական աշխարհին: Դա այն է, ինչ նախատեսված է «Զանգեզուրի միջանցքով»: Հստակ չէ Հայաստան-Իրան սահմանի հարցը, և սա այն է, ինչը բացառապես հետաքրքրում է Թրամփին:
«Բարեփոխումների» կեղծ գաղափարի ներքո թե՛ անցյալում, թե՛ այսօր առաջ են մղվում գաղափարներ, որոնք փաստացի ծառայում են եկեղեցու արժեզրկմանը և թուլացմանը։
Շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում, իսկ բժիշկին ուղարկում են մոտոցիկլով:
Կրկնում եմ՝ Ադրբեջանը զրո (0) ցանկություն ունի ստորագրել Խաղաղության պայմանագիրը, և այս համատեքստում Ադրբեջանի պահանջները սոսկ պատրվակներ են։ Նա այդ պայմանագիրը կստորագրի մի դեպքում՝ եթե նրան լրջորեն ստիպեն, ու ստիպողը պետք է լինի լուրջ պետություն, որն այս պահին չկա։
Կարճատեսությունը տեսողության տարածված խնդիր է, երբ մոտ գտնվող առարկաները երևում են պարզ, մինչդեռ ավելի հեռու գտնվող առարկաները՝ մշուշոտ: Կարճատեսության զարգացման պատճառների, առաջարկվող լուծումների մասին զրուցել ենք «Աչքի առողջության ինստիտուտի» աչքի բորբոքային հիվանդությունների ծառայության ղեկավար Արաքս Դավթյանի հետ։
Փոլ Գոբլի խոսքով՝ երկրորդ հերթին նախագահ Թրամփն ուզում է համոզված լինել, որ իր «միջանցքի ծրագիրը»՝ TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա, առաջ է գնում։
Մինչև հիմա ապօրինի գույքի բռնագանձման գործերով կա դատարանի օրինական ուժի մեջ մտած ընդամենը մեկ վճիռ։ Այն էլ՝ չնչին գումարի չափով։
«Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգի մեջ, որն ավելի հայտնի է՝ որպես Դավութօղլուի տեսություն, կա 2 թիրախ՝ աշխարհասփյուռ ցանցային կառույց Հայոց Եկեղեցին և հայկական Սփյուռքը: Ֆիքսված է նաև՝ ինչ անել հայկական Սփյուռքի դեմ՝ պառակտել ու ստեղծել թուրքական սփյուռքները: Նույնը գրված է նաև Հայ Եկեղեցու վերաբերյալ՝ պետք է քայքայել, որ Հայոց եկեղեցին չխոսի Ցեղասպանության մասին: Սա արվել է և արվում է, և ցավալի է, որ հիմա նույն այդ քայլերն իրականացնում են Հայաստանի ներսում»։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Օրերս այս մասին հայտնեց Associated Press գործակալությունը։ Ժամեր առաջ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը գլխավորեց ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ապատիայի մթնոլորտն ավելի խորանա։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը և արժեքների դեգրադացիան մարդկանց մեջ զզվանք են առաջացնում այս ամբողջ իրականության նկատմամբ, և անտարբերությունն ավելի է խորանում։ Փաշինյանն ասում է՝ մենք, կամ ոչ ոք, հետևաբար՝ ոչ թե եկեք ու ընտրեք, այլ՝ մի՛ եկեք տեղամասեր։ Նա մի միջավայր է ստեղծում, որ ժողովրդի մեջ նողկանք առաջանա ընտրական իրականության նկատմամբ, և իրենք թքած ունենան այս ընտրությունների վրա։
2025 թվականի հունվարի 17-ին Բաքվում սկսվել էր Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու մեղադրանքներով «դատավարությունը», որի ավարտը տրվեց 2026 թվականի փետրվարի 5-ին:
Այսօր «Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի լեգենդ, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ, իտալական Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Newmag» հրատարակչությունը:
Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, որը, վերջին հաշվով, կապելու է Ադրբեջանը Եվրոպային Սյունիքի և Թուրքիայի միջոցով։
Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանյանական կկվի հեքիաթն է, և խոշոր հաշվով՝ դա նաև հռչակված քաղաքականությունն է։
Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի ենթարկել օկուպացված Արցախի հուշարձանները, գերեզմանոցները։ Գրեթե մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութեր, լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանոցն ամբողջությամբ փակ էր պաստառներով, թե պաստառներից ներս ինչ իրավիճակ է՝ հայտնի չէ։ Երբ հայ փորձագետները, արցախահայերն աղմուկ բարձրացրեցին, որ «Եղբայրական» գերեզմանոցը վտանգված է, դրանից հետո ադրբեջանական կողմից դադարեցին լուսանկարներ հրապարակել։
Փետրվարի 6-ին Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ նա առիթը բաց չի թողել «խաղաղասիրական» խոսքեր հնչեցնելու համար։