Նիկոլն իր կյանքի հարցն է լուծում. Էրդողանն իրենց շահերը ձևակերպել է՝ երկու պետություն, երկու ժողովուրդ, գումարած՝ Նիկոլ. Միհրան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• ԵՊՀ-ում դասավանդել եմ 2008-2024թթ., երբ հայտնի քաղաքական դրդապատճառներով, ի թիվս այլ դասախոսների, լուծարվելէնաև ինձ հետ պայմանագիրը։ ԵՊՀ-ն թե՛ սովորելու, թե՛ աշխատելու տարիներին ինձ պարգևներ է շնորհել՝ բրոնզե, արծաթե ու ոսկե մեդալ, բայց ինձ երբևէ համալսարանական միջոցառումներին 2018-ից հետո չեն հրավիրել։

Կարդացեք նաև

• Եկեղեցու վրա հարձակման գործընթացում կա արտաքին շահառու։ Նիկոլի կողմից խաղաղություն մուրալու գործընթացի շրջանակում հարված պետք է հասցվի բոլոր այն ինստիտուտներին, ովքեր կարող են հայերին միավորել։ Եկեղեցին այս առումով բացառիկ դեր ունի։Մեր պատմությունը գիտեն նաև մեր թշնամիները ու գիտեն նաև Եկեղեցու պոտենցիալը։ Եվ պատահական չէ, որ Շվեյցարիա՝ Վեհափառի այցից հետո այս հարձակումներն ուժեղացան։

• 2018թ․ իշխանության եկած խմբակը կա՛մ անհավատներ են, կա՛մ լուրջ խնդիրներ ունեն՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված։

• Բոլոր հեղափոխությունների ժամանակ օգտագործվում է ամբոխի խորքերում նստած անասնական բնազդները խաղացնելու քաղաքականությունը։ Նույնը եղել է նաև բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։ Իսկ արմատական տրոցկիստական այս մոտեցումները վերցված էին Ֆրանսիական մեծ հեղափոխությունից։

• Ի տարբերություն սրանց՝ բոլշևիկներն ունեին ծրագիր, որը, հետագայում պետք է պարզվեր, որ փակուղի է տանում։ Բայց իշխանությունը վերցնելու հաջորդ իսկ օրվանից բոլշևիկներն իրականացնում էին իրենց ծրագիրը։ Նրանք որպես գյուղ են ստացել երկիրը, հանձնել՝ որպես ինդուստրիալ երկիր։ Այս երկրում, բացի ՔՊ-ից, ոչ ոք՝ սկսած 2018թվականից, չի հարստացել։

• Արամ Առաջինի արձագանքը Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված՝ նորմալ չէ ու բարոյական չէ։ Փաստորեն, Արամ Առաջինն իրեն ավելի ոչ կոռեկտ է դրսևորում, քան Ստամբուլի պատրիարքը, ում մոտեցումները հարգանքի են արժանի։ Մյուս կողմից՝ միգուցե Արամ Առաջինը որոշակի քաղաքական շրջանակներից ունի կաշկանդվածություն։

• Հիշո՞ւմ եք՝ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ միավորել եկեղեցիները․ չստացվեց, որովհետև Սառը պատերազմը միայն մեզ պես երկրների համար էր ավարտվել, իսկ իրականում այն շարունակվում էր, ու ոչ ոք թույլ չէր տալու միավորել Հայոց երկու եկեղեցիները՝ Անթիլիասն ու Սուրբ Էջմիածինը, որովհետև նպատակն այն ժամանակ էլ, հիմա էլ նույնն է՝ Հայաստանը կտրել Ռուսաստանից։

• Իրականում մենք չգիտենք՝ ինչ է պլանավորված, չգիտենք՝ Կաթողիկոսի նկատմամբ այլանդակ հարձակումների վերջում ի՞նչ է լինելու։ Մենք առնվազն կարո՞ղ ենք բարձրաձայն մտածել, որ Արամ Վեհափառի հետ կապված՝ Փաշինյանը պլաններ ունի։ Կարծում եմ՝ նույն Արամ Վեհափառը և ՀՅԴ-ն պետք է բացատրություն տան այս ամենի վերաբերյալ։

• Շատ լավ կլիներ, որ մենք իմանայինք՝ 2009թ․ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ինչո՞ւ էր Սփյուռքն այդքան ակտիվ՝ այն ժամանակվա իշխանության հետ կապված, իսկ Արցախը հանձնած իշխանության առնչությամբ՝ լոյալ։

• Երբ Նիկոլը լեգիտիմացնումէՄեծ Թուրանի ծրագիրը, դա նշանակում է, որ ինքն այդ ծրագրի մեջ է։ Թուրանը կարող է լինել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի կամ հավաքական Արևմուտքի մրցակիցը, բայց հայ ժողովուրդը Թուրանին մրցակից չէ։ Թուրանն ուղիղ հակառուսական ծրագիր է, լրջագույն խնդիր է Իրանի ու Չինաստանի համար։ Այս առումով անելիք ունի Ռուսաստանը․ եթե Ռուսաստանը ձեռքերը լվացել ու հեռանում է տարածաշրջանից, ապա Թուրանի ծրագիրն իրականանալու է։ Եթե այսօր թուրքերը Հարավային Կովկասում են, վաղը լինելու են Հյուսիսային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանն ամենաերկար սահմանն ունի Ղազախստանի հետ, որը պահելու համար ոչ մի լումա չի ծախսում։ Ի վերջո, Ռուսաստանը մտածե՞լ է՝ թուրքերի գալու դեպքում ի՞նչ է անելու։

• Ի՞նչն է թուրքերին խանգարելու… Դուք գործ ունեք մի բորենի երկրի հետ, որը ոչ մի բարդույթ չունի, այդ թվում՝ այս ժամանակակից աշխարհում, երբ օկուպանտ լինելն այլևս խնդիր չէ ուդատապարտելի չէ, առավել ևս։

• Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի վրա ծախելու որևէ այլ բան չունի, քան կեղծ խաղաղության փաստաթուղթ կոչվածը։ Հայաստանում քանի Նիկոլ Փաշինյանն է, ամեն օր վատ են ապրելու մարդիկ, և նրա միակ մոտեցումը խաղաղության որևէ թուղթ մուրալն է։ Նա իր կյանքի հարցն է լուծում, որովհետև մեզնից լավ գիտի՝ ինքն ինչ է արել, ինչպես է սմբակներով ոտնատակ տվել Հայաստանի ազգային շահերը, բոլոր օրենքները, Սահմանադրությունը։ Իրեն թուղթ է պետք, որ ընկնի գյուղեգյուղ, ասի՝ ձեր երեխեքը բանակ չեն գնալու, ու նորից քվե ստանա… Քաղաքական իմաստով Նիկոլը պատրաստ է ամեն ինչի ու գնում է այդ ճանապարհով։

• ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամբողջ այս տարածաշրջանի մոդերացիան պատվիրակել է Թուրքիային։ ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պարզ չեն, պարզ չէ Ռուսաստանի մոտեցումը։ Եթե Ռուսաստանը հեռանումէտարածաշրջանից, ուրեմն պետք է ազնիվ լինի ու այդ մասին ասի հայ ժողովրդին։ Մենք չպետք է ռուսներին իրենց շահը բացատրենք․ ի վերջո, միջուկային գերտերություն է ու շատ լավ գիտի իր շահերը։ Մենք պետք է մեր շահերը ձևակերպենք։ Էրդողանն իրենց շահերը ձևակերպել է՝ երկու պետություն, երկու ժողովուրդ, գումարած՝ Նիկոլ։ Անհասկանալի է՝ մե՞նքինչ ենք անում։ Պետք է անել այն, ինչ մենք մեր պատմության ընթացքում մի քանի անգամ արել ենք, ու ստացվել է։ Հայկական էլիտան պետք է իր առաջ խնդիր ու նպատակ դնի ու հասնի դրան։

• Բացի իմպիչմենտից, ոչ միայն այլ օրակարգ չկա, այլև դրա մասին խոսակցություն էլ չկա։ Ենթադրենք՝ իմպիչմենտի գաղափարը լավը չէ, իսկ ո՞րն է լավը։ 2021թ․ հայրենիք փրկողի դեմքով ասել՝ կրելու ենք, չկրել, գնալ, նստել ԱԺ-ում, դա՞ է լավը։ Պրոֆեսիոնալ անուղղելի սուտասանին, անամոթ մարդուն՝ Նիկոլին, հարց տալը ու դա քաղաքական գործունեություն ձևակերպելը ոչ միայն բարոյական չէ, այլև հոգեկան առողջության հետ կապված հարցեր է առաջացնում։

• Իսկ վստա՞հ եք, որ 2026թ․ ընտրությունները կայանալու են։ Կամ եթե կայանալուեն, իրենք՝ ընդդիմության այդ հատվածը,չգիտի՞, որ ներկայիս 28 մանդատը չի ունենալու։ Իրենք մտածում են պահպանել իրենց ներկայիս առաջնային ընդդիմադիրի դիրքերը, մինչև աշխարհաքաղաքական իրավիճակ կփոխվի, ու Կիրիենկոն կզանգի, կասի՝ վերջ, դուք եք։

• Երբ Նիկոլ Փաշինյանն Արցախ էր հանձնում, դրոշակակիր ընդդիմությո՛ւն, դուք ո՞ւր էիք, հարցե՞ր էիք տալիս։ Սա ոչ միայն բարոյական, այլև քաղաքական պատասխանատվության է բերելու։ Մարդիկ հասկանում են, որ գործ ունեն քաղաքական բանկրոտ ընդդիմության հետ, որը զբաղված է քաղաքական կռուտիտներով։

• Երբ ասում են՝ իմպիչմենտի գործընթացը դեմ է Ռոբերտ Քոչարյանին, ես մտածում եմ՝ միգուցե նա սպասում է արտաքին ազդակների, հնարավոր է՝ Ռուսաստանից, ինչից հետո ինքն արագ կմտնի գործընթացի մեջ,ու նա կընտրվի վարչապետ։ Քանի չկա այդ արտաքին ազդակը, ուրեմն այս պրոցեսը համարում են, որ Քոչարյանի դեմ է։ Այլ տրամաբանություն ես սրա մեջ չեմ տեսնում։

• Եթե Նիկոլը հասավ 2026թ․ ընտրություններին, առաջնային խնդիր ունենալու է ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, որը շատ քիչ ներկայացվածություն է ունենալու Ազգային ժողովում։

• Սամվել Կարապետյանը մեր նորագույն պատմության մեծագույն բարերարներից է, ու նրա անունն արդեն իսկ ոսկե տառերով գրվածէ Հայոց պատմության էջերում։ Սամվել Կարապետյանը վտանգ է Նիկոլ Փաշինյանի համար։

• Փաշինյանի խմբակի անդամներըԲագրատ Գալստանյանի հետ կապված պատմությունն այդ արագությամբ փչեցին, բայց ժողովրդի վրա դա չազդեց, որովհետև բոլորը հասկացան՝ դա ահաբեկչություն չէ, այլ սարքած գործ է։ Նիկոլի ռեպրեսիվ գործողությունները մեր ժողովրդի մոտ վախի զգացում չեն առաջացնում։ Ժողովուրդը վաղուց հասկացել է՝ պետք չէ վախենալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս