Նրա խոսքով՝ որևէ ադեկվատ խնդիր պետության առջև այսօր դրված չէ, բացի ներքին լսարանին մանիպուլացնելու միջոցով իշխանությունների վերարտադրվելու խնդիրը։ Այս իշխանությունը տարածաշրջանում իրենց մաքոքային քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձրել է շահերի բախման կենտրոն, ստեղծել պետականությանը սպառնացող վտանգներ։
Մկանները պետք է հավասարաչափ զարգանան։ Շատ դեպքեր ենք ունենում, երբ մարզասրահներում իրենց վնասում են, այսինքն՝ ճիշտ չեն պարապում, մտածում են՝ մեջքի մկան զարգացնենք, չգիտեմ՝ այլ մկաններ զարգացնենք և ունենում են հակառակ էֆեկտը։ Դա էլ ճիշտ չէ։
Այս ամենը փաստում է, որ Նոր Ջուղայի հայ վաճառականությունը 17-րդ դարում ձևավորել էր տնտեսական հզոր և կազմակերպված համայնք: Դա ոչ միայն նպաստում էր սեփական համայնքի բարգավաճմանը, այլև զգալի ազդեցություն էր թողնում տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացների վրա։
Իշխանությունները հպարտանում են, որ Հայաստանում գնաճ գրեթե չկա կամ շատ ցածր է։ Բայց արի ու տես, որ Հայաստանն ապրելու համար ու կյանքի որակով ամենաթանկ երկիրն է Հարավային Կովկասում։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյան այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ «լիդերի ստվեր» տեսության տիրույթում է, երբ Փաշինյանը Հայաստանի՝ ընդդիմադիր հայացքների կոնսոլիդացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած ինստիտուտ փորձում է դեմոնտաժի ենթարկել և դարձնել իր ստվերի մի մասը։
Գործնականում, այո՛, հնարավոր է փոխել իշխանությունն ընտրությունների միջոցով, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին։
«Բոլոր կողմերից են ինձ փորձում լռեցնել։ Բայց կարծում եմ, որ չպիտի վախենանք հարցեր տալուց և Հայրենիքի համար պայքարելուց»։
Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, հայկական պետականության փիլիսոփայության հետ կապ չունի։ Եռաբլուրը Հայաստանի Երրորդ Հանրապետության փիլիսոփայական և խորհրդաբանական ամենակարևոր հենասյուներից մեկն էր։ Դա մի վայր էր, որը մեր ժողովրդի ընկալումներում տեղ ուներ՝ որպես սրբավայր, ուր մարդիկ ոչ միայն գալիս էին հարգանքի տուրք մատուցելու, այլև իրենց զավակներին պատմելու, ներկայացնելու և այդ օրինակը նրանց ներշնչելու համար։
Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս կիրառեցին երիկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Այդ մասին հայտնեց փաստաբանը՝ դուրս գալով Քննչական կոմիտեի շենքից։
Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու արգելքը։ Նաթան սրբազանի փաստաբան Շուշան Հարությունյանը ՔԿ–ում անցկացված հարցաքննությունից հետո հայտնեց, որ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Պաշտպանական կողմին մեղադրանքը պարզ չէ։
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածեց հրամանը՝ թվագրված 2026թ. հուլիսի 29-ին, որով ուժը կորցրած է համարվում 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, որի համաձայն՝ գործողության մեջ պետք է դրվեր «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»։
Ադրբեջանը ցանկություն ունի վերջակետ դնելու Հայկական հարցում և լուծելու իր առջև դրված խնդիրները։
Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ում այսօր նույնպես կանչել էին Քննչական կոմիտե, լրագրողներին մանրամասներ չհայտնեց, ասաց՝ արգելել են։
Ռուսաստանը հերթական անգամ հայտարարում է TRIPP նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:
Եղանակային վատ պայմանները մայրաքաղաքում ավելի վատ իրավիճակ են ստեղծել քաղաքացիների տեղաշարժի համար։ Առատ ձյան հետևանքով շատ փողոցներում, մայթերի վրա սառույցի հաստ շերտ է՝ առանց ավազի որևէ հատիկի։
Այսօր վաղ առավոտյան Ռազմական ոստիկանության մի քանի ներկայացուցիչներ մեքենաներով գտնվում էին Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, թե ինչու՝ ոստիկանները որևէ բացատրություն չտվեցին եկեղեցու քահանային՝ Տեր Պսակ Մկրտչյանին։
Երեկ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել էր, որ Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
Արա Զոհրաբյանը գրում է. «Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:
Սուրեն Պապիկյանի հայտնի «կոնդակից» հետո, երբ միակողմանի լուծարվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն ահազանգեց՝ առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում եկեղեցու մոտ։
Զինված ուժերում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների և ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հայտնի «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը շտապեց հակադարձել՝ «հեղափոխությունից մինչև օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»։ Բայցահայտ կեղծիք ու սուտ։ Մեկը հարցնի, եթե այդքան աշխատատեղ եք ստեղծել, ինչո՞ւ Հայաստանում աղքատությունը գրեթե չի նվազում։ Այդպես է, որովհետև իրականում ոչ թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, այլ նախկինում եղածներն են հայտարարագրվել։ Դրանով է պայմանավորված, որ աշխատատեղերն ավելացրել են, բայց մարդկանց եկամուտները չեն աճել։
Ձեր տատիկն ասում էր․ «Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
ՀԷՑ-ի շուրջ պրոցեսների, Սամվել Կարապետյանի իզոլացման նպատակների, ամեն տեղ հիբրիդային գործակալներ փնտրելու իշխանական ջանքերի ու նախընտրական եռուզեռի մասին է ծավալվել 168TV-ի՝ «Զառան հարցեր ունի» հաղորդաշարի նոր զրույցը։ Հյուրը ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Դավիթ Ղազինյանն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հայոց բանակի ստվերված տոնը, վարչախմբի մոգոնած հիշատակի արհեստածին օրվա՝ հունվարի 27-ի սահմանումը, նաև՝ անցնող ութ տարիներին Փաշինյանի ռեժիմի հետևողական քայլերը՝ կազմաքանդելու ՀՀ Զինված ուժերը, ապա և հիմնովին տապալելու բանակի հետպատերազմյան վերականգնումը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ փետրվարը շատ հետաքրքիր ամիս է լինելու նաև 2026-ի ընտրություններին ընդառաջ, քանի որ բոլոր քաղաքական միավորները սկսելու են խոսել իրենց նախընտրական ծրագրերի ձևավորման և առաջարկների մասին։ Պողոսյանի տպավորությամբ՝ փետրվարը կարող է կարևոր պրոցեսների մեկնարկ դառնալ
Նիկոլ Փաշինյանը վերը նշված հայտարարությամբ հստակ մեսիջ է ուղարկել յուրայիններին, որոնց հարմար պահի առանց մտածելու պատրաստ է զոհել՝ առանց բացառության:
ԱՄՆ-ի հետ բարեկամանալ ձգտողների առանձնահատկությունն օրիգինալ չէ։ Բոլորը կամ գրեթե բոլորն անկեղծորեն համոզված են. «Մեզ հետ ամեն ինչ այլ կլինի»։ Բայց ամեն անգամ իրականությունը ստիպված է նրանց հուսահատեցնել՝ ցրելով պատրանքները։ Բացի այդ, Վաշինգտոնի համար «դաշնակցի» և «վասալի» միջև սահմանագիծը չնչին է, եթե ընդհանրապես գոյություն ունի։
Մինչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թմբուկ խփել, համերգով հանդես գալ և ֆլեշ-մոբեր կազմակերպել, իսկ ՀՀ ԱԳ նախարարը եվրոպական մայրաքաղաքներում խոսում է ՀՀ արևմտյան ինտեգրացիայի ու այդ որոշման անշրջելիության մասին, Հայաստանի շուրջ ռեգիոնալ իրավիճակը «եռում» է։