Բաժիններ՝

678 միլիոն դրամով կրճատել են մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստի բյուջեն

Սեփական Կառավարության ծրագրերը կատարելու հարցում ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնած և անգամ մինչև 2 տարեկան երեխաների նպաստների համար բյուջեով նախատեսված գումարների կրճատմանը գնացած փաշինյանական իշխանությունն անցյալ շաբաթ խլեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող սեփականությունը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը։

Այս խլման գործընթացի հետևանքով Հայաստանի պետական բյուջեից ՀՀ Կառավարությունը պարտավորվում է միլիոնավոր դոլարներ հատկացնել Կարապետյանին՝ որպես ՀԷՑ-ի վրա արված ներդրումների փոխհատուցում։

Իսկ թե որտեղի՞ց են գտնելու այդքան գումար ՀԷՑ-ը խլածները, լուրջ հարց է՝ հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի Կառավարության որոշմամբ բյուջեում փողի սղության  պատճառով որոշել են կրճատել մինչև անգամ 2 տարեկան երեխաների համար նախատեսված գումարները։

Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է այսօր՝ չզեկուցվող նախագծով։

Կարդացեք նաև

Ըստ այդ որոշման՝ 2025թ. պետական բյուջեի 1068 ծրագրի (Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրում) միջոցառման գծով 1-ին կիսամյակի գումարը նվազեցվել է 678.6 մլն դրամով՝ նույն ժամանակահատվածի համար այդ գումարն ուղղելով մեկ այլ ծրագրի՝ անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին, որի համար փաստորեն Կառավարության պահուստային ֆոնդում գումար չկա։

Ստացվում է, որ բնակապահովման ծրագրի համար Կառավարության պահուստային ֆոնդում գումար  չի եղել և ստիպված են եղել գնալ բյուջեների վերաբաշխման և 678 միլիոն դրամով կրճատել երեխաների խնամքի համար նախատեսված գումարները։

Նշենք, որ  մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստների ծրագրից օգտվող շահառուների քանակն է  նվազեցվելու։

Թե որ կատեգորիայի շահառուների թվաքանակն է նվազեցվելու, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։

Տեսանյութեր

Լրահոս