10 օր է՝ Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները շրջափակման մեջ են պահում Արցախը, փակել են Արցախի կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախն ապաշրջափակելու պատճառով արցախահայությունը չի ընկճվում, սակայն ասում է, որ պետք է ի վերջո իրենք կարողանան իրենց սեփական հայրենիքում հանգիստ ապրել։ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում բնակչությունը նույնպես ընկճված չէ, ըստ գյուղապետ Օլեգ Հարությունյանի՝ սովոր […]
Հակառակ միջազգային բազմաթիվ կոչերի ու հայտարարությունների՝ արդեն 10 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Ու թեև Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաներով միջազգային տարբեր դերակատարներից պահանջել խնդրի շուտափույթ լուծում, այդուհանդերձ, քաղաքական ու փորձագիտական տարբեր շրջանակներ շեշտում են՝ խնդրի հասցեատերը նախ Հայաստանի իշխանություններն են:
«Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելի խորն է դիտարկում՝ ոչ թե միանշանակ լավ կամ վատ։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հեղինակի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Պետք է կարողանանք լուծել քաղաքական խնդիրը, որը, ուզենք թե չուզենք, պետք է անեն միայն իշխանությունները, բայց իշխանությունն իր բաժին ֆունկցիան չի կատարում, դա անելու փոխարեն՝ իշխանությունն էլ է անում այն, ինչ հասարակությունը պետք է անի, օրինակ՝ թվիթերյան գրառումներ, ֆլեշմոբեր և այլն:
Բացե՛ք կյանքի ճանապարհը. #RoadOfLife #UnblockTheRoad: Օր 9-րդ. ՈՒՂԻՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
168 TV-ի հյուրն է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
168TV-ի եթերում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը, ռուս խաղաղապահների գործառույթներին ստեղծված իրավիճակում, ՄԱԿ ԱԽ-ում այս հարցի քննարկմանն ու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Երևան:
Լևոն Գևորգյանը նկատեց, որ ինքն ավելի շատ հույսեր կփայփայեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հավանական միջանկյալ միջոցի ներկայացման հեռանկարի հետ, որովհետև եթե ներկայացվի այդ լրացուցիչ դիմումը նոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ապա ավելի մեծ է հավանականությւոնը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որպես առանձին դրվագ՝ քննարկման առարկա կդարձնի ստեղծված իրավիճակը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն:
Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը, և մեկնարկեց գազի ուղիղ մատակարարումները դեպի եվրոպական շուկա։
«120 հազար արցախահայեր գերության մեջ են, ինչ է արել Հայաստանի իշխանությունը, վաղը նույնը լինելու է Ջերմուկում, Սյունիքում, Լենինականում (Գյումրիում), Մարտունիում՝ կրկին ոչինչ չեն անելու։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես։ Մեր «գերագույնի» կինը մի խոսք է ասել, կյանքում միակ ճիշտ խոսքը՝ տղաները զոհվել են հանուն ոչնչի ու շարունակում են զոհվել հանուն ոչնչի։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իր քաղաքացիներից 120 հազար հոգի գերության մեջ են, նա Օսկար կատվի հետ գիրք է կարդում, ֆուտբոլ դիտում։ Գիտեմ, դժվար է կատվին տառաճանաչություն սովորեցնելը, բայց գուցե իրենց մոտ ստացվի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։
Արցախը արդեն 9 օր պատանդի կարգավիճակում է. ՀՀ իշխանությունների անգործությունը. ՈՒՂԻՂ
Արցախը, արդեն 9 օր է, Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, փակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանը փաստացի 120 հազար արցախահայերի կանգնեցրել է նոր ցեղասպանության առջև։ Այս պահին տարբեր գյուղեր փորձում են սեփական միջոցներով առաջացած խնդիրները լուծել՝ հուսալով, որ շուտով Արցախն աշխարհի հետ կապող միջանցքը կբացվի։
Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» դեկտեմբերի 19-ին, Կարմիր խաչի ուղեկցությամբ ծանր վիճակում Հայաստան տեղափոխած հիվանդը հոսպիտալացվել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելուն, նշեց՝ որքան էլ խնդիրը քննարկում են հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական խնդիր է։
Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու արդյունքում Արցախում գտնվող բազմաթիվ հիվանդների չեն կարողանում տեղափոխել Երևան։ Արդեն 9-րդ օրն է՝ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, մեկ հոգու մահվան պատճառ է դարձել: Ծանր հիվանդին այդպես էլ հնարավոր չեղավ տեղափոխել Երևան։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադառնալով հարցին՝ նշեց, որ նման նիստ անցկացնելը կարևոր է, քանի որ Ադրբեջանի պահվածքը, քաղաքականությունը մարտահրավեր է միջազգային օրենքին, միջազգային հանրությանն ու մարդասիրական նորմերին։
Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։
Արդեն 9-րդ օրն է, Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։ Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը կտրել է նաև մի քանի գյուղի կապը Ստեփանակերտի հետ: Հին Շենում, Նոր Շենում, Եղծահողում, Լիսագորում սպասում են ճանապարհի բացմանը։
Медовый месяц закончился. հիմա ֆեյքերով փորձում են վարկաբեկել մեզ. Ռուբեն Վարդանյան
Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են անտարբեր հետևել, թե ինչպես են ադրբեջանցի կեղծ բնապահպաններն արգելափակված պահում Գորիս-Ստեփականակերտ ճանապարհն ու Արցախի 120 հազար հայ բնակչությանը՝ Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Արդեն իսկ կա սննդամթերքի տարբեր տեսակների, դեղորայքի, հեղուկ վառելիքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, առանձին դեպքերում վաճառքի սահմանափակումներ են կիրառվում։ Ապրանքներ չլինելու պատճառով սկսել են պարենային խանութներ փակվել։ Կա նաև կանխիկ դրամի պակաս։
Այսօր Հովիկ Մանուչարյանի հյուրը«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է:
«Արցախի իշխանություններից շատ բան է կախված: Այսօր մեր դիմադրության ճակատը անցնում է Ստեփանակերտով և ոչ Երևանով, ի դեպ, ինչպես 1988-91թթ.: Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն այս մեծ առաքելությունը և պատասխանատվությունը, որ իրենց ուսերին դրված է»,- ընդգծեց նա:
Գլոբալ պատերազմ տարածաշրջանում և հայության դեմ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. ՈՒՂԻՂ
Արտակարգ թողարկումների ռեժիմում 168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է, զրույցի թեման՝ Լաչինի միջանցքի շրջափակման բուն նպատակները և գեոպոլիտիկ խաղերը:
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։