«Նիկոլ Փաշինյանը ծախել է իր ասած խաղը, վաճառել է ու դատվելո՛ւ է». Արմեն Աշոտյան

«Այս գործընթացները տանում են դեպի Հայաստանի կազմաքանդում․ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» հիմարագույն թեզը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի կողմից»,-Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ է, որ մենք խորքային, համակարգային ճգնաժամի մեջ ենք։ Արցախն ու Հայաստանը մի պորտալարով կապված են, և մեկը որ մահանում է՝ մյուսը շանս չունի ապրելու։ Նիկոլի կողմից Արցախը բրախելու քաղաքականությունը, Հայաստանի և Արցախի պատմությունը նենգափոխելու պղծագույն արարքները, որ նա անում է, այս ամենը միտված է Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես քաղաքական սուբյեկտի չգոյությանը, ոչնչացմանը, վերացմանը»,-շեշտեց նա։

Անդրանդառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե իր սխալն այն է, որ 2018թ․ չի ասել, որ խաղն ավարտված է, Աշոտյանը հետևյալն ասաց․ «Խաղն ավարտել է ինքը, որովհետև ծախել է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է խաղն ավարտել և ծախել է արցախյան խաղը։ Երկրորդ՝ խաղն ավարտված չէ, ինքը, որպես խաղը վաճառած մարդ, ուզում է ասել՝ վերջ, ժամանակն ավարտվեց, հավելյալ ժամանակն ավարտվեց, ոնց որ թշնամու թիմից լինի՝ շվացնում է, ասում է՝ սուդյա, վերջացել է խաղը։ Ո՛չ, խաղն ավարտված չէ, վաճառված է, վաճառված է միջից։ Իրեն պետք է դատել լիքը բաների համար ու ինքը դատվելու է, ես չեմ կասկածում։ Եթե խաղն ավարտված էր, ապա 2019-ին Ստեփանակերտի կենտրոնում նշաձողը չէիր իջեցնում, լավ, բա ինչո՞ւ բարձրացրիր, քեզնից առաջ ոչ ոք չէր ֆայմո՞ւմ, որ պետք է ասեր մեր հոգու, սրտի մեջ եղածը, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Քո նման գեղցի, շուստրի, տգետ, դավաճան սրիկան պետք է գար իշխանության, որ հետույքը քորելով գնար հասներ ու ասեր՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ։ Արցախը Հայաստան էր, Հայաստանի Հանրապետություն չէր մի պարզ պատճառով՝ աշխարհի հետ Արցախի հարցը կարգավորելու բանաձևը դա էր։ Բա որ Արցախի հարցն ավարտված էր, 2021թ․ հունիսյան ընտրություններին, արդեն պատերազմից հետո ծրագրում ինչի՞ է գրել։ Լավ, ենթադրենք մինչև 2020թ․չէր ասում, բա 2021թ․ նախընտրական ծրարում ինչո՞ւ Հադրութի դեօկպուցիա խոստացավ, ինչի՞ էր ասում՝ անջատում՝ հանուն փրկության։ Այսինքն՝ պարզ չէ՞, որ սրիկայաբար ստում է։ Էն, որ ասում է՝ ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության մեջ պետք է լուծվեր, լավ, ինչքա՞ն դեբիլ պետք է լինել, որ չկարդալ ՄԽ համանախագահների հայտարարությունները, որտեղ գրված է, որ այս սլզբունքները մի ամբողջություն են և մեկը առանց մյուսի գոյություն չունի։ Այդպիսի թուղթ ենք մենք իրեն թողել»։

Արմեն Աշոտյանը նկատեց՝ ինչքան դեբիլ պետք է լինի մարդ, որ բառացի ցիտի Պողոս Առաքյալի նամակը Ներոնի հպատակ հռոմեացիներին և ասել, որ Պողոսը նկատի է ունեցել, որ Ներոնը Աստծուց է․ «Ո՞նց կարող էր այդ իզվրաշենը Աստծուց լինել։ Ո՞նց կարա այս սրիկան Աստծուց լինի։ Այսինքն՝ ինչքա՞ն պետք է չիմանաս կամ այլասերես պատմությունը, քրիստոնեագիտությունը, որ Պողոս Առաքյալի նամակների մեջ չտեսնես, որ այդտեղ հոգևոր պայքարի խնդիր է դնում, որ Պողոսն ասում է հռոմեացիներին՝ մի ըմբոստացեք ոչ թե, որ նա լավն է, այլ որ մենք Աստծով պետք է գանք, պետք է քրիստոնեական բարոյագիտությամբ հաղթենք։ Պարզ չէ՞, որ քրիստոնյաներին մորթող Ներոնը չէր կարող Աստծուց լինել»։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում․ «Մի օր հելնելու է՝ ասի՝ դե, Թուրքիան մեկ է չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, մոռանանք, պրծնենք։ Սա անհայրենիք մարդու հոգեբանություն է»։

Տեսանյութեր

Լրահոս