Իրավիճակի պատասխանատուն ՔՊ-ն է և նրանց ֆյուրերը՝ Նիկոլ Փաշինյանը. Արմինե Ադիբեկյան

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի խնկարկման այս օրերին նոր ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև է կանգնած արցախահայությունը:

Երեկ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը, Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղակայելով, արցախահայության շուրջ ավելի է սեղմում օղակը:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրավիճակը համարում են ՌԴ թերացումը՝ կոչ անելով Ռուսաստանի Դաշնությանը կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունը:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի համոզմամբ, սակայն, առկա մարտահրավերների միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է:

Կարդացեք նաև

«Իրավիճակի պատասխանատուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է և նրանց ֆյուրերը՝ Նիկոլ Փաշինյանը, որովհետև նրանք են իրենց գործողութուններով 2018 թվականից բերել այս կետին:

Որոշակի փուլային կետերում կարելի է մեղադրել ռուս խաղապահներին, որոնք իրավիճակը վերահսկելու պատասխանատվություն են վերցրել, բայց պետք է հիշել, թե ռուս խաղաղապահների՝ այդտեղ գտնվելու համաձայնագիրն ով է ստորագրել. Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն՝ նա բերել է մարդկանց, որոնք բացարձակապես չէին պատրաստվում կատարել այն, ինչի տակ ստորագրել է նրանց նախագահը: Նիկոլ Փաշինյանն իր քայլերով բերել է պատերազմի և պարտության, որի ներքո ստորագրվել է խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի հետևանքով այստեղ հայտնվել են ուժեր, որոնք չեն պատրաստվում կատարել իրենց պարտականությունները»,- պարզաբանեց ադրբեջանագետը:

Արմինե Ադիբեկյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին իր մեղքը չփաթաթել երկրորդ, երրորդ, հինգերորդ ուժերի վզին:

«Կամ, երբ նա բերում էր եվրոպական դիտորդների, չգիտե՞ր, որ այդ մարդիկ, բացի խոսելուց, ոչինչ չեն անելու, և իրենց իսկ խոստովանմամբ՝ ինչ տեսնում են սահմանի այս կողմից, այդ մասին անհապաղ հայտնում են Ադրբեջանին: Մեր ստրատեգիական կետերից տեղեկություններ չէին ստանա, եթե այդ մարդկանց Փաշինյանը չբերեր»,- հավելեց նա:

Ադրբեջանագետը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն այս ամենի համար պատժվելու է:

Մեր զրուցակիցը ցավով արձանագրեց, որ այս պահին՝ այս ռեսուրսներով, այս իշխանությամբ, հնարավոր չէ իրավիճակից ելքեր գտնել, իսկ աշխարհը չի պաշտպանի ՀՀ շահերը, որովհետև Հայաստանն ինքն իր շահերը չի ուզում պաշտպանել:

Տեսանյութեր

Լրահոս