Մոտ մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը հերթական բարեկամին պաշտոնի նշանակելու պատրաստության մեջ է, և շուտով իր պաշտոնին հրաժեշտ կտա «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանը, որ նախկին պատգամավորը կարողանա իր հերթական հովանավորյալին տեղավորել բարձր պաշտոնի:
«Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը մի ասեք, որովհետև վիրավորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրա գրված է՝ «Նիկոլ»: Հետո էլ ասում են՝ մտքեր եք արտահայտում, որոնք վիրավորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամավորների դուրը չգալ: Է հետո՞, մենք հո չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դեմ պայքարելու՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որովհետև գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում եք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, դրանից հետո էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»:
«Փաստորեն, մեր անվտանգային համակարգը փոշի դարձավ, չկարողացանք ապահովել մեր ազգաբնակչության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ չի ստացվել, ի՞նչ սխալների հանրագումարի արդյունքում՝ մեկ անգամ արդեն ասել եմ՝ մեղավորներին, դավաճաններին, հերոսներին պարզելու ու գտնելու համար անհրաժեշտ է տրիբունա՝ զինվորական դատ, որպեսզի հասկանանք՝ բուն մեղավորներն ովքեր են, ինչ հանգամանքների բերում էր, որ չենք կարողացել ապահովել այդ ամենը։ Պատերազմը ենթադրում է, որ լինում են հաղթողներ ու պարտվողներ, ես կարծում եմ՝ որ մենք չպետք է լինեինք պարտվողը, պետք է լինեինք հաղթողը կամ գոնե թե ստիպեինք, որպեսզի այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր չստորագրվեր»։
Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:
«Սերժի ժամանակ պարարտանյութը տալիս էին, սալյարկեն տալիս էին, բայց սրանց ժամանակ դա էլ չկա։ 40 տարի է՝ գյուղատնտեսության ոլորտում եմ աշխատում, բայց սենց բան չէի տեսել, երևի մեկ էլ 90-ական թվականներին՝ մութ ու ցուրտ տարիներին էին սենց ջուր տալիս։ Էս ի՞նչ է կատարվում, մարդ բան չի հասկանում, ամբողջ նագրուզկեն գցել են ժողովրդի վրեն․․․»։
«Ես միշտ էլ ասել եմ, որ այս կառավարությունը, իշխանությունը եկել է Արցախը կործանելու, ու մարդիկ կործանում են։ Այսօրվա դրությամբ նայեք ու տեսեք, ինչ կատարվում է Հայաստանում, նույն քաղաքականությունը վարվել է Արցախի շուրջ մինչև 44-օրյա պատերազմը, այսօր սրանք նույնը ձգտում են անել Հայաստանում, որպեսզի Արցախի հարցը փակվի։ Ամեն ինչ քողարկում են, մարդկանց ուշադրությունն Արցախից շեղում են, բերում են Հայաստան, նույն իրավիճակում է հայտնվելու Հայաստանը, ինչպես եղել է Արցախը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրում առկա անվտանգության վերաբերյալ դրույթներին, ինչպես նաև այսօր թե Արցախի, թե Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ես ստիպված եմ շաբաթը մեկ անգամ կրկնել, որ Հայաստանն ու Արցախն այսօր որևէ կապ չունեն միմյանց հետ, Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի օտարի Արցախը Հայաստանից, հայ ժողովրդից, համահայկական տեսլականից։ Նա Արցախի հարցը չի ընդգրկել Կառավարության ծրագրում, որովհետև չի պատրաստվում այնտեղ ո՛չ փող ծախսի, ո՛չ փող ներդնի։ Չեմ հասկանում՝ այս մարդն ի՞նչ պետք է անի, որ ՀՀ բնակիչը հասկանա, որ նա դավաճան է ու վաճառել է բոլորին՝ սկսել է Արցախով, ավարտելու է Հայաստանով»,- հավելեց փորձագետը։
Օգոստոսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքում (ԲԴԽ) կայացավ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացված մրցույթի գրավոր փուլը:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում նախատեսվում է օգոստոսի 25-ից անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքներ, որում նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր կրկին լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Ինչպես տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Գրիգորյանը, տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով ոստիկանները 4 անձի են բերման ենթարկել:
Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը՝ ԿԸՀ-ից պատգամավորական մանդատ ստացած, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, բայց շարունակում է կալանավորված մնալ: Թե՛ Սարգսյանի պաշտպանը, թե՛ «Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ պատգամավորի անձեռնմխելիությունը պատշաճ կարգով հաղթահարված չէ, և «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու լինելու ընթացքում Արթուր Սարգսյանին կալանավորելու համար ԿԸՀ-ի տրամադրած թույլտվությունը չի կարող հիմք դառնալ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Գյումրիում շրջանառվող այն տեղեկությունները, որ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) մոտ ժամանակներս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միջնորդությամբ նոր ռեկտոր կնշանակվի բուհ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն, պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը, ով Աբազյանի խնամի, նույն բուհի դասախոս Լիզա Հակոբյանի մոտ ընկերուհին է, կարծես, իրականություն են դառնում:
Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալով, ինչպես Էրդողանի, այնպես էլ մյուս ուժերի համար երկու տարբերակ կա՝ և՛ հնարավորություն, և՛ հնարավորությունների սահմանափակում:
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։
«Այդ համեմատությունը բացարձակ տեղին չէ և որևէ կապ չունի մեր երկրի իրողությունների հետ՝ նախևառաջ, օրինակ, այնպիսի երկրներում, որտեղ կապիտուլյացիա և պարտություն է լինում, ղեկավարները կամ ինքնասպան են լինում, կամ օր առաջ հեռանում են (տարբեր կերպ՝ ելնելով ազգային առանձնահատկություններից), իսկ մեր երկրում դեռևս շարունակում է ղեկավարել երկիրը: Հավելեմ նաև, որ այդ երկրներում հաջողությունը կախված է եղել ծրագրային մոտեցումներից՝ ազգային շահերից բխող օրակարգերով, իսկ այստեղ ծրագիր կոչվածն ընդամենը բառակույտ է, որը հիմք է տալու այդ իշխանական խմբակին տարբեր առիթներով մանիպուլյացնել հանրությանը»:
Երեկ ֆեյսբուքյան էջերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի աշխատանքները, ցավոք, չի հաջողվել դուրս բերել, և թշնամու վերահսկողության ներքո են անցել ոչ միայն մեր գեղեցիկ ու վեհագույն Շուշին, այլ նաև Նարեկացի արվեստի կենտրոնի մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները, դաշնամուրն ու այլ կահավորանք:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ օրերս Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրի այն հատվածում, որտեղ Արցախի վերաբերյալ դրույթներն են նշված, չկա հստակություն, պետք է հստակ լինեն ապագա այն քայլերը, որոնք պետք է իրականացնի ՀՀ իշխանությունն Արցախի անվտանգության ապահովման և կարգավիճակի առնչությամբ։
«Նախ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը Հայաստանի դիրքորոշումն է եղել տասնամյակներ շարունակ՝ սկսած 90-ականներից, սակայն կարևոր է նշել, որ իրավիճակը փոխվել է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերություններում, ուստի կարծում եմ՝ որոշակի վերարժևորումներ պետք է արվեն,- 168.am-ի հետ զրույցում նկատեց թուրքագետը՝ մանրամասնելով,- Եթե նախկինում Թուրքիան իր ցանկությանը հակառակ՝ այս չափով ներգրավված չէր Արցախյան հարցում, ապա այժմ՝ ըստ էության, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմող Ադրբեջանի ուղղակի դաշնակիցն է, երկիր, որը մեր դեմ պատերազմել է, պատճառ է դարձել հողային կորուստների, այդքան զոհերի»:
8-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից, Ալեն Սիմոնյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ից 13 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ հաստատեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, որոնց հետևանքով լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն առանձնացված հատուկ վայրերում:
«Բողոքարկել ենք գլխավոր դատախազին՝ տեսակցությունների սահմանափակման մասին որոշումը, սակայն դեռ որևէ արձագանք չունենք, բավարարելու կամ մերժելու մասին որոշում չենք ստացել, որ հետագա անելիքները ըստ այդմ որոշենք: Այս պահի դրությամբ արգելքը ամբողջ ծավալով շարունակվում է, արտաքին աշխարհի հետ որևէ շփման միջոցի հնարավորություն չկա»:
Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաեւ մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներեւ այլն)։
Կառավարության օգոստոսի 18-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում կառավարությունը հավանություն տվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ծրագրին: Ծրագրով առաջարկվում է փոփոխություն կատարել 2021թ. պետական բյուջեում և ՀՀ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին փոխանցել ընդհանուր առմամբ 306 մլն 730.8 հազար դրամ:
«Իշխանություններին անհրաժեշտ է ամեն կերպ սպանել այն պայքարի ցանկությունը և հնարավորությունը, որն օբյեկտիվորեն առաջանում է հասարակության մոտ: Բնական իրավունք է՝ ցանկանալ ունենալ այնպիսի իշխանություն, որը ոչ թե օպերատիվ կապով կապվում է Ալիևի հետ, ոչ թե հայ գերեվարող և հայ սպանող Ալիևին համարում է կիրթ ու կառուցողական, այլ ունենալ այնպիսի իշխանություն, որը պատասխանատու է իրենց անվտանգության համար, և այնպիսի ՊՆ, որը ոչ թե դատարկ հայտարարություններ է անում, այլ իրականում ապահովում է անվտանգությունը: Մեր ԳՇ-ն և ՊՆ-ն զբաղված են ուղղակի Նիկոլ Փաշինյանի ստեղծած ֆեյքային իրականության համար պաշտոնական լրահոս ապահովելով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն անձամբ ինձ այլ գործով նիստի ժամանակ հավաստիացրել է, որ Վերաքննիչ դատարանից որևէ համակարգիչ չի առգրավվել, և դա իրականում այդպես է: Ոչ միայն Վերաքննիչ քրեական դատարանում է գործերի բաշխումն իրականացվում դատարանի նախագահի մակարդակով, այլև Երևան քաղաքում գտնվող բոլոր դատարաններում: Այսինքն՝ ԱԱԾ-ն ոչ թե կոնկրետ դատարանի համակարգիչն է առգրավել, այլ այդ սերվերը, որը սպասարկում է Երևան քաղաքի տարածքում գտնվող բոլոր դատարանները»
Այս տարվա մայիսից թափուր մնացած արտգործնախարարի պաշտոնը, ի վերջո, համալրվեց. ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին նախարարի պաշտոնում նշանակելու համապատասխան հրամանագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ այսօր ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
«Պետությունը, ցանկացած երկիր հզոր է լինում, երբ ազգ է ունենում, դրա համար պետության հակառակորդ երկիրն ուզում է, որ ազգը կործանվի, որը կարող է տեղի ունենալ մի քանի էտապով՝ ազգը դառնում է ժողովուրդ, ժողովուրդը դառնում է ամբոխ։ Ադրբեջանն ուզում է, որ այս շղթային Արցախի պարագայում՝ ավելանա ևս մեկը՝ցեղատեսակ, այսինքն՝ մարդիկ մտածեն միայն իրենց հացի մասին, գաղափարախոսությունը փոխարինի գաղափորախոսությանը՝ ուղղակի գոյատևելու համար հրաժարվեն ամեն ինչից։ Սա կլինի սարսափելի զարգացում, վերջը ոչ միայն մեր պետության։ Ադրբեջանի երազանքն է, որպեսզի ինքներս փակենք այդ էջը, նման բան չի լինելու։ Եթե ազգի մեջ արժանապատվություն չեղավ, այն ժամանակ արդեն անիմաստ է խոսել պետականությունից»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ հարթ կընթանան այդ գործընթացները, վրացագետը պատասխանեց. «Չէի ասի, որ հարթ կընթանան. ի վերջո, ներքաղաքական իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում բավականին բարդ է: Վրաստանում այժմ ակտիվ նախընտրական շրջան է. պարզ է՝ մինչև հոկտեմբեր որևէ արդյունքի չարժե սպասել, բայց, ի վերջո, նույնիսկ ընտրություններից հետո ընդդիմությունն էլ կքննադատի իշխանություններին, եկեղեցին էլ կքննադատի, նույնը, կարծում եմ, Հայաստանում կլինի:
2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։
Տևական ժամանակ է, իշխանության որևէ ներկայացուցիչ չի անդրադառնում Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Նույնիսկ ութերորդ գումարման Ազգային ժողովում այս մասին որևէ խոսք չի եղել։
Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արևմտյան «մեդրեսեներում» ձևավորված դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող դատաիրավական այլանդակություններին։