Ամեն օր 9.00-ին աշխատանքի եկող Փաշինյանն այսօր վախից 7.30 է եկել գործի. իր թիկնապահներից էլ է վախենում. Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանն ինքն է թիրախ դարձնում իր ընտանիքին»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի մոտ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ շատ մարդիկ կան, որոնք պնդում են, թե ինչո՞ւ են ընտանիքը թիրախավորում, ինչո՞ւ են ընտանիքին մասնակից դարձնում, Նիկոլ Փաշինյանին ասելիք ունեն, թող  նրան ասեն, երեխաները պատասխանատու չեն, և այլն։ «Իսկ երեխաներն ի՞նչ գործ ունեն պետական միջոցառումներին։ Օրինակ, վերջին միջոցառումը Տավուշի մարզում էր, այն կոչվում է  «Վարչապետի գավաթ, խճուղային վազքի մրցաշար», դա  պետական ծրագրով, բյուջեով իրականացվող պետական ծրագիր է, որին ներկա է նախարարը, փոխնախարարը, փոխնախարարը այնտեղ չէր գնացել՝ որպես սազանդար, այնտեղ գնացել էր՝որպես  փոխնախարար։ Վարչապետի կինը և երեխան ի՞նչ գործ ունեն՝ մասնակցեն  պետական ծրագրով պետական միջոցառման։ Ինքն է, չէ՞, նրանց մասնակից դարձրել։ Եթե մասնակից է դարձնում, դարձնում է նաև թիրախ։ Ինքն է դարձնում։

Կարո՞ղ է որևէ մեկն ինձ բացատրել, թե  ինչու է Արփի Փաշինյանը  կառավարական պատվիրակության կազմում ներկա գտնվել Ծանրամարտի  Եվրոպայի առաջնության բացման արարողությանը։ Նա Ծանրամարտի Ֆեդերացիայի նախագահը չէ։ Վարչապետի կողքը  կարող էր նստել  Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, նույնիսկ Օլիմպիական կոմիտեի նախագահը չէ գոնե, ոչ էլ մանկական շոու ծրագիր է,  նրա հասակը տիկնիկային թատրոնի հասակ է»,- ասաց Ղազարյանը, շարունակելով, որ՝ եթե  տարել-նստեցրել ես կողքիդ, ուրեմն  դարձրել ես թիրախ։

 

 

Տեսանյութեր

Լրահոս